«Հավատացե՜ք, ոչինչ ավելի կարևոր չեմ համարում պետության ապագայի համար, քան կրթությունն ու դաստիարակությունը».Տիգրան Ուրիխանյան
Հանդիպում
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր էջում գրում է.
Այսօր չափազանց կարևոր օր է։ Շնորհավորում եմ գիտելիքի օրվա առթիվ մեծարգո ուսուցիչներին, դասախոսներին, բոլոր մանկավարժներին և մեր սիրելի ուսանողներին ու աշակերտներին։ Հավատացե՜ք, ոչինչ ավելի կարևոր չեմ համարում պետության ապագայի համար, քան կրթությունն ու դաստիարակությունը։ Երկրի կայուն զարգացումը վտանգվում է այն ժամանակ, երբ օտարերկրյա գործակալական ցանցերը թալանչիների մասնակցությամբ թաթները մտցնում են կրթական ոլորտ, իսկ մանկավարժը ամբողջ օրը տարվում է սոցիալական խնդիրներով։
Բայ՜ց, ամեն ինչ լավ է լինելու, և նորից գալու է այն օրը, երբ շատերն են ցանկանալու ձեռք բերել մանկավարժի կարգավիճակը՝ լավագույն պայմանների, մեծ հարգանքի ու բարձր աշխատավարձի համար։ Իսկ մյուսները գիտակցելու են, որ ամենաթանկ ու արժեքավոր կապիտալը կրթությունն ու մակարդակն են։ Առողջություն բոլորիդ ու երջանիկ կյանք։
Աստված պահապան։