Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին

Ինչպե՞ս է Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, արձագանքել, երբ իմացել է, որ սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնալու

Մեղրիի տարբերակ, կեղծիքներ եվ իրականություն

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ու Մերի Հովհաննիսյանի դուստրը՝ Էլենը, այս տարի տեղափոխվում է 3-րդ դասարան: Մերիի խոսքով՝ աղջիկն անհամբերությամբ է սպասում դասերի մեկնարկին:

«Էլենն ասում է, որ արդեն շատ է կարոտել իր դասարանը, ուսուցիչներին, դասընկերներին, դասամիջոցները, որոնց ընթացքում պարում ու խաղեր էին խաղում»,-զրույցում պատմեց դերասանի կինը:

Նա նաեւ հավելեց, որ դպրոցի նախապատրաստական աշխատանքներն արդեն, գրեթե, ավարտել են.

«Գնել ենք անհրաժեշտ պարագաները՝ նոր պայուսակ, հագուստ: Շատ քիչ բան ենք թողել անավարտ, չնայած՝ այս տարին տարբերվում է մյուս տարիներից…»:

Մերիի խոսքով, երբ Էլենն իմացել է, որ դպրոց հաճախելը հետաձգվում է մինչեւ սեպտեմբերի 15-ը, շատ է տխրել. «Ասաց՝ «Յախք, դպրոց եմ ուզում սեպտեմբերի 1-ին գնալ»:

Մերիի կարծիքով՝ դպրոց հաճախելն, ամեն դեպքում, ճիշտ որոշում է.

«Դժվար է օնլայն դասեր անելը, մանավանդ, երբ տանը փոքրիկ է լինում: Իսկ ընդհանուր առմամբ՝ Էլենին դպրոց գնալուն պետք չէ պատրաստել. նա շատ կազմակերպված երեխա է, բայց, իհարկե, արդեն սկսել ենք քննարկել, զրուցել դպրոցի, դասերի մեկնարկի մասին»,-նշեց նա:

Աղբյուր` https://style.news.am/arm/news/73527/inchpes-e-andranik-harutyunyani-u-meri-hovhannisyani-dustry-eleny-ardzaganqel-erb-imacel-e-or-septemberi-1-in-dproc-chi-gnalu.html

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ

Չե՞ք կողմնորոշվում՝ ինչ կարդալ։ Սկսեք այս հոդվածներից։