«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Լալա Մնացականյանը, Լևոն Հարությունյանը, Սերգեյ Դանիելյանը, Ալլա Լևոնյանը և այլ հայտնի մարդիկ` Գևորգ Մկրտչյանի, Անահիտ Կիրակոսյանի և Աղաս Մանուկյանի նոր` «Հարսանիք» տեսահոլովակում

Շոու բիզնես

Երգիչ Գևորգ Մկրտչյանը, դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու դերասան Աղաս Մանուկյանն անակնկալ ունեն իրենց երկրպագուների համար` տեսահոլովակի և երգի տեսքով: Նրանց փոխանցմամբ` հումորային տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է սեպտեմբերի 15-ին: 

«Մտահղացումը իմն է, իրագործել ենք Մենչի,Արման Անտոնյաննինի, Անահիտ Կիրակոսյանի, Աղաս Մանուկյանի հետ միասին: Ուզում էինք ստեղծել նախադեպը չունեցող հումորային նախագիծ: Այդ միտքը մոտ մեկ տարի է ունեի, բայց երկար ժամանակ չէի կողմնորոշվում` ում հետ իրականացնել նախագիծը: Արման Անտոնյանի հետ խոսեցինք ու առաջին մարդը, ում մասին մտածեցինք, եղավ Աղաս Մանուկյանը:Աղասի հետ ընկերներ էինք, առաջարկեցինք, նա էլ սիրով համաձայնեց: Հետո արդեն բոլորով միաձայն որոշեցինք, որ նախագծի երրորդ մասնակիցը պետք է լինի Անահիտ Կիրակոսյանը: Անահիտին գիտեի, բայց անձամբ ծանոթ չէինք: Նախագծի նախապատրաստական աշխատանքներն այնքան երկար տևեցին, որ Անահիտի հետ էլ ընկերացանք»,-ասաց Գևորգը:

Աղասի խոսքով` առաջարկը ստանալուն պես համաձայնել է. «Միանգամից մտածեցի այն ընդունելու մասին, քանի որ շատ հետաքրքիր նախագիծ է: Թե՛ Անահիտի, թե՛ Գևորգի հետ համագործակցությունը շատ հեշտ ստացվեց, որովհետև երկուսն էլ թեթև, տաղանդավոր, դրական մարդիկ են, իրար կես բառից հասկացել ենք»:

 

Դեռ հունիսի սկզբին Գևորգ Մկրտչյանն  ու Անահիտ Կիրակոսյանն իրենց ուղիղ եթերի ժամանակ հայտնել էին, որ Գևորգն ամուսնանալու է, բայց հարսանիքը չեն կարող կազմակերպել արտակարգ դրության պայմաններում: Դա քննարկումների տեղիք էր տվել, բայց պարզվում է` նրանք այս նախագիծն ի նկատի ունեին: «Դեռ բավականին ժամանակ առաջ, երբ ես ու Գևորգ Մկրտչյանը խոսում էինք Գևորգի հարսանիքի մասին, հենց այս տեսահոլովակն ի նկատի ունեինք: Տեսահոլովակում Գևորգն ամուսնանում է, ինքն ու Աղասն էլ իմ տղաներն են»,- ասաց Անահիտը:

«Հարսանիք» կոչվող երգի երաժշտության հեղինակն Արման Անտոնյանն է, խոսքերի հեղինակը` Աղաս Մանուկյանը: «Կարծում եմ` վերջին տասնամյակում նման նախագիծ դեռ չի եղել: Երգը հումորային է, առաջին հատվածն Անահիտն է երգում, մյուս հատվածը ես, իսկ կրկներգը երգում է Գևորգը: Երգը հումորային ձևաչափի է, տեսահոլովակը նույնպես»,-նշեց Աղասը:

 

 Tert.am Life

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ