Նեոնացիզմի պաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա

«Երկրաշարժ» ֆիլմը չընդգրկվեց «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակրգում

Արխիվ 16-20

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը չի ընդգրկվել Ամերիկյան կինոակադեմիայի 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակրգում: Նախօրեին Կինոակադեմիան հրապարակել է  հավակնող ֆիլմերի նախնական ցանկը, որի մեջ ընդգրկված է արտասահմանյան 85 ֆիլմ:

 «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացնելու 3 հավակնորդ ուներ.  Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» եւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:

Ազգային կինոակադեմիայի ընտրությունը կատարվել էր երկու փուլով:  Առաջին փուլում «Վերջին բնակիչը» ֆիլմը ստացել էր 7 , «Երկրաշարժ»-ը՝ 5, «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»՝ 3 ձայն:  Բոլոր ֆիլմերին դեմ էր քվեարկել 8 հոգի: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:

Քանի որ առաջին փուլի արդյունքում չէր հաղթահարվել 30 տոկոսի շեմը, անցկացվել էր երկրորդ փուլ, որի արդյունքում «Վերջին բնակիչը» ստացել էր  6 ձայն, «Երկրաշարժ»-ը ՝ 9 ձայն, 9 հոգի էլ քվեարկել է՝ ոչ ոքի:

Սարիկ Անդրեասյանը այսօր իր սոցյալակ էջում հայնել է, որ ֆիլմի մերժվել պատճառն կայանում է նրանում, որ ֆիլմի աշխատակազմում շատ են ռուսները, որն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ԱՄՆ ուղղարկված նամակ դիտարկումը, որ ֆիլմը 90 տոկոսով հայերի նախագիծն է, ինչ-ինչ պատճառներով չի հասել հասցատերերին:

Ազա Ղասաբյան

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ