Porsche-ը և Nike-ը պատրաստ են վերականգնել Շարապովայի հետ համագործակցությունը
Արխիվ 16-20Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը կրճատել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի որակազրկման ժամկետը: Արդյունքում մարզուհին կարող է կորտ վերադառնալ հաջորդ տարվա ապրիլին: «Porsche» և «Nike» ընկերությունները պատրաստ են վերականգնել համագործակցությունը Շարապովայի հետ,- հայտնում է «Reuters»-ը:
«Nike»-ը նաև հայտարարություն է տարածել. «Անհամբերությամբ ենք սպասում Շարապովայի վերադարձին: Սպասում ենք իր հաղթանակներին. հետագայում պայմանագիր կառաջարկենք»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝