Ձերբակալվել են «Արջուկ Մխոն» ու «Կիլիկիացի Հարութիկը»
Արխիվ 16-20Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում մարտի 24-ին ուշագրավ ձերբակալություն է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ մարտի 24-ի երեկոյան Բագրատունյաց փողոցից ոստիկանության Մալաթիայի բաժանմունք բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ «Կիլիկիացի Հարութիկը» եւ «ջրվեժցի Արջուկ Մխոն»։
Նրանց ոստիկանության բաժին տանելու պատճառը եղել է մեքենայում հայտնաբերված զենքերը, թմրանյութը։ Մեզ հայտնի է դարձել, որ բացի դրանցից՝ նրանց մոտ հայտնաբերվել են նաեւ կեղծ թղթադրամներ։ Երկուսն էլ ձերբակալված են։ Նշանակվել է մի քանի փորձաքննություն, կատարվում է քննություն։ Նշված մականունավորների ձերբակալությունը մեզ հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունից։
