Այսպես կոչված, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հետ ոչ մեկը հույս չի կապում․ Միհրան Մովսիսյան Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հայաստանը ՌԴ-ում բրիտանական կրթությամբ նոր դեսպան ունի Օրվա երկրորդ կեսից հրթիռների նոր ալիք է ուղղվել դեպի արևմտյան Ուկրաինա Ուկրաինային հասցվել է աննախադեպ հարված. կիրառվել է առնվազն 130 հրթիռ Առողջապահության նախարարության 8003 «սառը գիծը» Թրամփը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին և Զելենսկիին համաձայնության գալ Ռուսաստանի հետ. Washington Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 20-ին Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան

ԱՄՆ-ում մտածում են սեւամորթ ստրուկների ժառանգներին փոխհատուցումներ վճարելու մասին

Արխիվ 16-20

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգում մտածել են տեղական ինը օրենսդիրների կազմում թիրախային խումբ ստեղծելու մասին՝ քննարկելու համար ստրուկների ժառանգներից սեւամորթներին վճարելու հարցը: Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Նահանգի Օրենսդիր ժողովի վերին պալատն արդեն հավանություն է տվել նման խմբի ստեղծմանը, շուտով ստորին պալատը նույնպես այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի: Նշվում է, որ թիրախային խումբը պետք է որոշի, թե ինչ ձեւերով եւ ծավալով են տրամադրվելու փոխհատուցումները:

Օրենսդիրների կարծիքով՝ ստրկության հետեւանքներն են՝ սեւամորթների մեջ գործազուրկների, դատապարտվածների, անօթեւանների ավելի բարձր թվաքանակը, ինչպես նաեւ ուսման մեջ նրանց ցածր առաջադիմությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի բնակիչների մեծամասնությունը դեմ է արտահայտվել՝ աֆրոամերիկացիներին՝ նրանց նախնիների ստրկության համար, վճարումներին: 73 տոկոսը դեմ է արտահայտվել սեւամորթ ամերիկացիներին որպես փոխհատուցում վճարելուն, ինչպես նաեւ դեմ է, որ միջոցները վճարվեն դաշնային բյուջեից: Բացի այդ, 56 տոկոսը չի պաշտպանել Համադաշնության գեներալների պատվին անվանված ռազմակայանները վերանվանելու գաղափարը, սակայն 42 տոկոսը նրանց հետ չի համաձայնել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ