Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Զելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատել Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը Կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենա Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Պուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ Լուկաշենկո Պուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. Կրեմլ Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերով

Գազի ներտնային սպասարկման ցանցը պետական վերահսկողությունից դուրս է

Արխիվ 16-20

Hraparak.am-ը գրում է․

Ժամանակին «Գազպրոմ- Արմենիան» իր հսկիչների վրա ներքին կարգով «պլան» էր դնում, պահանջում էր, որ նրանք որոշակի թվով գազի ներտնային խախտումների ու թերությունների արձանագրություններ կազմեն: Դեպքեր են հայտնի, երբ պահանջված արձանագրություններ չբերելու համար աշխատողներին աշխատանքից ազատել են: 

«Գազպրոմ-Արմենիայի» ղեկավար Կարեն Կարապետյանի հեռանալուց հետո հսկողությունը ներտնային սպասարկում իրականացնող ընկերության՝ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի նկատմամբ թուլացել է: Նման «պլաններ» էլ չկան, սակայն հակառակ ծայրահեղության հետ գործ ունենք: «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի մասնագետները հազվադեպ են այցելում բաժանորդներին: Թերեւս միայն այն դեպքերում, երբ նրանցից ահազանգեր են ստանում: Սեփական նախաձեռնությամբ նրանք գրեթե չեն այցելում, չնայած նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նշվում է, որ աշխատողները պարտավոր են «իրականացնել շինությունների եւ գազասարքերի տեխնիկական վիճակի զննում, ծխաօդատար ուղիների քարշի ստուգում, գազասարքերի կարգաբերում, ապահովել եւ հսկել գործող նորմատիվային-տեխնիկական ակտերի պահանջները, համապատասխան գազասպառիչ համակարգերի անվտանգ շահագործումը, բնակիչ-բաժանորդների անվտանգության, տեխնիկայի կանոնների հրահանգավորումը եւ այլն, իրականացնել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ»:

Ռայնիսի 1 հասցեում օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունը, որի պատճառը, ըստ նախնական վարկածի, բնական գազի արտահոսքն է եղել, վերջին, բայց ոչ միակ ողբերգությունն էր, որը տեղի ունեցավ թերի հսկողության արդյունքում: Հիշեցնենք․ կա մեկ զոհ՝ 56-ամյա Արթուր Ղազարյանը: 
 Այսպիսի ողբերգություններից ամենասարսափելին 2019 թվականի նոյեմբերի 16-ի դեպքն էր: Նոր Հաճնում շմոլ գազի թունավորումից մահացավ Ժաննա Սիմոնյանը՝ իր 4 թոռներով: Երեխաների հորեղբայրն էր առավոտյան գնացել մոր տուն եւ հայտնաբերել դիակները: Աղջիկները սենյակում են եղել՝ տատիկի հետ գետնին ընկած, իսկ տղաների դիակները՝ լողասենյակում: 

Այս գործն այսօր դատարանում է: Ամբաստանյալի աթոռին «Էյ Ի Ջի սերվիս» ընկերության փականագործ Ռոստոմ Հայրապետյանն է: Դեպքից 5 ամիս առաջ՝ հունիսին, նա այցելել էր տատիկի տուն՝ Իսահակյան փողոցի 2-րդ շենք, ստուգել նրա գազի համակարգը եւ ոչ մի խախտում չէր արձանագրել:

60 տարեկան տեսուչին է մեղսագրվում այն, որ նա մի քանի անգամ այցելել է տատիկի բնակարան, սակայն չի հայտնաբերել, որ նշված բնակարանի խոհանոցում առանց անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովմամբ տեղադրված գազի ջրատաքացուցիչի ծխահեռացման անցուղում այրման արգասիքները դուրս չեն մղվում մթնոլորտ, որ քարշ չկա, որ ջրատաքացուցիչի համար շահագործվող ծխաօդատար համակարգը չի համապատասխանում անվտանգության կանոններին:
Փաստորեն, ծխահեռացման ուղիները նախատեսված են եղել լոգարանում, սակայն այլ տեղով են միացումները եղել, եւ նման պայմաններում մոտ 9-10 տարի այս բնակարանը սպասարկվել է: Ռոստոմ Հայրապետյանի պաշտպան Լուսինե Զեյնալյանը կարծում է, որ մեղադրանքն անհիմն է: Նա պնդում է, որ ծխատար խողովակի տեղը փոխվել է առանց գազի գրասենյակին տեղյակ պահելու: 

Ռայնիսի փողոցի պայթյունից հետո «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը երեկ  մոտավորապես նույնն էր ասում՝ որ գազի տարածքային գրասենյակի տեսուչի կողմից տվյալ շենքի բնակարանների ազդանշանային սարքերը ստուգվել են մեկ ամիս առաջ, եւ անխափանության վերաբերյալ ոչ մի արձանագրություն չի կազմվել: 
«Ընկերության կողմից սպասարկումն իրականացվել է յոթերորդ ամսին, ոչ մի արտահոսք եւ ապօրինություն չի նկատվել տվյալ հատվածում»,- ասել է նա «Սպուտնիկ Արմենիային»: Ստացվում է, կրկին բնակի՞չն է մեղավոր: Բայց մեղքից առավել այլ հարց է այսօր հետաքրքրում՝ ինչպե՞ս, ո՞վ է հսկում «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությանը, արդյոք Ռայնիսի փողոցի ողբերգությունը չի՞ կարող կրկնվել, որքանո՞վ ենք ապահովագրված նման դեպքերից: 

Այս հարցերը փորձեցինք ուղղել քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին, որը հիմնական վերահսկողն ու վերահսկողության պատասխանատուն է: Սակայն մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ արձակուրդում է, Արցախից նոր է վերադառնում եւ դեռ մանրամասն չի ուսումնասիրել դեպքը: 
«Ծանոթանամ, հասկանամ՝ ինչ է եղել, կասեմ: Ամեն դեպքում, քննություն է ընթանում: Հավանաբար, վարչապետի կողմից հանձնաժողով կստեղծվի, ինչպես արվում է նման դեպքերում, մեր հսկողության տակ, որովհետեւ տեսչական մարմինն է լիազոր մարմինը», - մեզ պատասխանեց Գեղամ Շախբազյանը: 

- Ինչպե՞ս եք վերահսկում «Էյ Ի Ջի սերվիսի» աշխատանքը: 

- Դա մեր վերահսկողությունից դուրս է: Հիմա այդ հարցերն ենք քննարկում, որպեսզի որոշենք, թե վերահսկողության մեխանիզմները ոնց են արվելու: 

- Այսինքն, ոչ ոք չի՞ հսկում նրանց: 

- Պատվիրատուն «Գազպրոմն» է համարվում, «Գազպրոմի» հսկողության տակ են, իրենք են վերահսկում:

- Բայց «Գազպրոմ-Արմենիան» մասնավոր հիմնարկ է, բա պետությունն ինչպե՞ս է վերահսկում, մենք ինչպե՞ս մեզ ապահովագրված զգանք նման դեպքերից: 

- Հիմա քննարկումներ ենք անում, որպեսզի ամփոփենք, բայց եկեք՝ ծանոթանամ, հետո ես սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին:

Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/c3bb42bcac5bdefe6a2291198c2e1282






Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top