Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից
Արխիվ 16-20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր նշանակումներ ու պաշտոնից ազատումներ են արվել ՀՀ կառավարությունում: Ըստ այդմ՝ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից։