Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել․ Արգիշտի Քյարամյան
Արխիվ 16-20
«Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,-այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը:
Նա Ազգային ժողովում մասնակցում էր բյուջեի վերաբերյալ դռնփակ քննարկմանը։
Լրագրողների այն հարցին, թե ճիշտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, թե ԱԱԾ-ն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությամբ, Քյարամյանը չպատասխանեց։
ԱԱԾ տնօրենը նաև հերքեց այն լուրերը, թե ԱԱԾ-ից կադրային արտահոսք է եղել։ Քյարամյանը այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ԱԱԾ-ի սպեցիֆիկան այնպիսին է, որ թափանցիկ աշխատելու տրամաբանության մեջ ամբողջական տեղեկատվությունը փոխանցում է մամուլի ծառայությունը։