Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո) Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապին Պակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ) Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ) Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութ Եվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The Economist Նիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ) Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

«Կա՛մ «դուխները» չի հերիքում, կա՛մ համատարած չէ այս ամենը». ինչ է իրականում կատարվում Բելառուսում

Միջազգային

Բելառուսում քաղաքական կրքերը չեն հանդարտվում: Վեցերորդ անգամ Բելառուսի նախագահի պաշտոնը ստանձնած Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող քաղաքային իշխանությունների կողմից չարտոնված ցույցի մասնակիցների ու ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները շարունակվում են: Վերջիններս պահանջում են չեղարկել օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ Լուկաշենկոն համառորեն փորձում է թույլ չտալ իր երկրում իրականացվի գունավոր հեղափոխության հերթական սցենարը: Նախագահական ընտրություններին հաջորդած բելառուսյան դեպքերի եւ հայաստանյան իրադարձությունների նմանության շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային դիտորդական առաքելության շրջանակում օգոստոսի 7-10-ը եղել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:

«ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎԵՑ, ԵՐԲ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ ԷՐ ՄՆԱՑԵԼ»

Պարոն Եղիազարյան, ի՞նչ կասեք բելառուսյան ընտրական մթնոլորտի մասին: Իսկապե՞ս նախագահի ընդդիմադիր թեկնածու Տիխանովսկայան ուներ այդպիսի լայն աջակցություն, եւ իսկապե՞ս հանրությունն այդքան դեմ է վերընտրված նախագահ Լուկաշենկոյին:

Որպես այդպիսին մարդիկ չէին կիսվում կարծիքներով, թե իրենք ինչպիսի քվեարկություն են կատարել: Մինչեւ ընտրությունը եւ ընտրության օրն էլ շատ հանգիստ էր: Տպավորությունն այն էր, որ բարձր մասնակցություն կար, ժողովուրդն ակտիվ էր, ուրախ տրամադրություն ունեին: Ի տարբերություն մեզ մոտ տեղի ունեցող ընտրությունների` այնտեղ տոնական մթնոլորտ էր: Ամեն ինչ սկսվեց, երբ ընտրության ավարտին մի քանի ժամ էր մնացել:

Դեպքերի առաջին օրերին այնտեղ եք եղել: Զուգահեռներ տանելով` այն նման էր հայաստանյան 2008-ի մարտիմեկյա՞ն, թե՞ 2018-ի ապրիլյան դեպքերին:

– 2018-ին հաստատ նման չէր: Իրականում պատկերը հետեւյալն էր` Տիխանովսկայան 10 տոկոս ձայն է հավաքել, որը մոտավորապես` կես միլիոն քվե է կազմում: Եթե այդ կես միլիոնից էլ միայն 200 հազարը դուրս գային փողոց« կարող էր տպավորություն ստեղծվել, որ իրենք ճիշտ են: Բայց արդյոք դրանով կարելի է ռեալ գնահատական տալ` սա երկրի ընդհանուր մոտեցո՞ւմն է, թե` ոչ: Կարծում եմ` բարդ է ասել, որովհետեւ Հայաստանում 2018-ին 100-150 հազար մարդ դուրս եկան փողոց եւ տեսանք, թե  ինչ իրականություն ստեղծվեց: Սա ընդամենը 2-3 միլիոնանոց բնակչությամբ Հայաստանում լուրջ թիվ էր, իսկ Բելառուսում 10 միլիոնանոց բնակչության մեջ նույն թվով փողոց դուրս գալը, նույն տպավորությունը չի թողնում, որպեսզի հստակ ասես` սա համատարած բնույթ է կրում, թե` ոչ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԷԻՆՔ ԻՄԱՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ»

Այդուհանդերձ, տպավորություն էր, որ Բելառուսի փողոցներում կիրառվող տեխնոլոգիաները, հնչող լոզունգները, հայտնի կադրերը գրեթե նույնն էին, ինչպես 2018-ին Հայաստանում: Ստացվում է, որ զուտ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի «դո՞ւխը» չհերիքեց` հեղաշրջում իրականացնելու համար:

Չեմ կարող ասել, բայց մի հետաքրքիր դրվագ պատմեմ. դեպքերի հաջորդ առավոտյան, հիմնական զորքը քաղաքից վերացել էր, փոքր պոստեր էին մնացել, եւ ամբողջովին լռություն էր: Ժամը` մոտ 10:00-ին դուրս եկանք քաղաք` ոտքով շրջելու, գնացինք մոտավորապես այն ուղղությամբ, որտեղ եղել են գործողությունները, ու տպավորություն էր, որ քաղաքն իր հունով ապրում է: Ավտոբուսները, երթուղայինները, տաքսիները նորմալ աշխատում էին, մարդիկ աշխատանքի էին գնում, երիտասարդությունը հեծանիվ էր քշում, խանութները բնականոն ռիթմով աշխատում էին:

Փաստորեն, բելառուսցիները գլխի չէի՞ն ընկել, որ կարելի է փողոցներ փակել ու պարալիզացնել երկիրը:

Ընտրության հաջորդ առավոտյան ընդհանրապես հետք չկար, որ այդտեղ այդպիսի դեպքեր են եղել: Այսինքն` կա՛մ Ձեր ասած` «դուխները չի հերիքում», կա՛մ ուրիշ բան էին մտածել, կա՛մ համատարած չէ այս ամենը: Ասում եմ այն, ինչ տեսել ենք, որովհետեւ մեզնից հետո` արդեն ավելի թեժացավ իրավիճակը, ինչպես տեսանք կադրերում, մարդկանց վրա ռետինե նռնակներ էին նետում: Ի դեպ, սկսած ընտրության օրվանից մինչեւ մեր վերադառնալը, ամբողջ երկրում կապն անջատված էր, ինտերնետ ընդհանրապես չկար: Շատ դեպքերում` Հայաստանից էինք իմանում, թե ինչ է կատարվում Բելառուսում: Որոշ առումով սահմանափակված էին մեր գործողությունները, քանի որ մեր, այսպես ասած, առաքելությունն այն էր, որ ընտրատեղամասերում ընտրական պրոցեսին հետեւեինք, թե արդյոք իրենց օրենսդրությանը համապատասխանում է, բացթողումներ եղել են, թե` ոչ: Այդ առումով մեզ հնարավորություն էլ չտրվեց շատ հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունենում փողոցներում:

«ՊԵՏՔ ՉԷՐ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ, ԿԱՐԵԼԻ ԷՐ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ՕՐ ՍՊԱՍԵԼ»

Ձեր դիտորդական առաքելության արդյունքում արձանագրված փաստերի հիման վրա՞ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապել շնորհավորել Բելառուսի նախագահ Լուկաշկենկոյին, թե՞ որեւէ կերպ կառավարության ղեկավարի շնորհավորանքը կապ չուներ Ձեր եւ պատգամավոր Սանդիկովի դիտարկումների հետ:

Կարծում եմ` ոչ, որովհետեւ մենք միայն ընտրական պրոցեսներին ենք հետեւել, այլ ոչ թե հետագա զարգացումներին: Ըստ իս, շնորհավորելու հարցում շտապողականություն պետք չէր, քանի որ հենց ընտրության նույն օրը երեկոյան հասկացանք, որ երկրում նոր ընտրությունների խնդիր է բարձրացվելու, եւ հարց է, թե ինչ կլինի: Պետք էր առաջնորդվել անմեղության կանխավարկածով եւ երկու կողմերի քայլերն էլ դիտարկել, այլ ոչ թե միանգամից ընդունել, որ իրոք, Լուկաշենկոն հաղթել է: Միգուցե, ընդդիմությունը ճիշտ է, պետք էր նախ հասկանալ, մեկ-երկու օր սպասել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ առնվազն Հայաստանը պաշտոնապես լեգիտիմացրել է Լուկաշենկոյի գործողությունները:

ԱՊՀ երկրների դիտորդական առաքելության այն փաստաթուղթը, որը ստորագրել ենք, միայն ընտրությունների հետ է կապված: Այն վերաբերել էր նրան, որ ընտրությունները համապատասխանել են Բելառուսի Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Բայց արդեն դրանից հետո` եղավ ուժի կիրառում ժողովրդի նկատմամբ, եւ մեր երկիրը պետք է մի քիչ զգույշ լիներ եւ նախ հասկանար` այդ ուժը համաչա՞փ է եղել, իսկ եթե` ոչ, սա արդեն հանցագործություն է: Ուստի` պետք չէր այդ դեպքում շնորհավորել մի պրոցեսի, որտեղ եղել են հանցագործություններ: Եթե նույնիսկ հակառակն է եղել, էլի չեմ հասկանում իմաստը` մի քայլ շուտ շնորհավորելու: Ոչինչ չէր լինի, եթե սպասեինք եւ երկու օր հետո շնորհավորեինք: Հատկապես, որ շնորհավորանքից հետո դեպքերը զարգացան այնպես, որ անգամ զոհ եղավ, ու ավելի բիրտ ուժ կիրառվեց: Կարծում եմ` այդքան էլ ճիշտ չէր վարչապետի կողմից անմիջապես շնորհավորանքը` անկախ այն հանգամանքից, որ ստորագրել էինք եւ ընդունել ընտրությունների համապատասխանությունն իրենց օրենսդրությանը: Ի վերջո, սա կապ չունի հետընտրական պրոցեսների զարգացման հետ, երբ եղան բախումներ:

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՊՔԵՐՆ Ի՞ՆՉ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ 2008-Ի ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Ձեր դիտարկմամբ` Լուկաշենկոն կկարողանա՞ պահպանել իր դիրքերը` որպես Բելառուսի նախագահ, թե ինչ-որ մի պահի կասի` Տիխանովսկայան ճիշտ էր, ես` սխալ:

Այս իրավիճակում դժվար է ասել, բայց միայն այն հանգամանքը, որ Տիխանովսկայան լքեց երկիրն այդ նեղ պահին, կարծում եմ` ինքն արդեն հանձնվել է: Եվ եթե ընդդիմությունը չինքնակազմակերպվի, ու նոր լիդեր չհայտնվի, ոչինչ չի ստացվի, որովհետեւ իմ սուբյեկտիվ կարծիքով` Տիխանովսկայան, լքելով երկիր, արդեն չի կարող շարունակել պայքարը: Իր կողմից սա սխալ քայլ էր:

Հենց թեկուզ այս առումով` տեսնո՞ւմ եք նմանություն Հայաստանում տեղի ունեցած 2008-ի մարտիմեկյան դեպքերի հետ: Չէ որ, ըստ էության, փողոց դուրս եկած ժողովուրդն այն ժամանակ էլ մնաց մենակ, իսկ ընդդիմության առաջնորդները, որոնք նրանց փողոց էին դուրս բերել, անցան ընդհատակ:

Բելառուսի դեպքերն ինչ-որ նմանություն ունեն 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետ, բայց ես կխուսափեմ զուգահեռներ տանել: Ամեն դեպքում, տարբեր ժամանակներ են, տարբեր պրոցեսներ, եւ նաեւ մի կարեւոր հանգամանք էլ կա` մեր երկրների սոցիալ-տնտեսական վիճակը շատ տարբեր են: Մենք պատերազմող երկիր ենքբազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք չունի Բելառուսը: Բելառուսի տնտեսությունը, սոցիալական պայմանները շատ ավելի լավ վիճակում են, գործազրկությունը 3-4 տոկոս է, ինչն այսօր անգամ հեղափոխությունից հետո` Հայաստանը չի կարողացել ունենալ գործազրկության նման ցածր տոկոս: Այս առումով` անկախ նրանից, որ ինչ-որ պրոցեսներ կարող է վիզուալ նմանություն ունենալ, պետք է նշեմ, որ արժեքային պրոցեսները տարբեր են:

Ամեն դեպքում, Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունների մեջ արտաքին ուժերի կամ, ասենք, սորոսականների ակնհայտ ներգրավվածություն կա՞ր:

Կդժվարանամ ասել, որովհետեւ, ինչքան գիտեմ, Բելառուսը շատ ավելի փակ երկիր է, եւ այնտեղ թե՛ ՀԿ-ների աշխատանքը, թե՛ մնացած գործողությունները բավականին բարդացված են, եւ ազատությունները որոշակիորեն սահմանափակված է: Իմ տվյալներով` պետք է, որ այնտեղ անգամ սորոսական գրասենյակ չլինի:

Դե, սորոսական ասելով` նկատի ունեցեք ընդհանրական իմաստով: Կա՞ր արեւմտյան որոշակի ուժերի, կազմակերպությունների ակտիվություն:

Չեմ բացառում, բայց եւ միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ խորը ուսումնասիրություն չեմ արել: Իմ տեսակետը հիմնված է վերջին մի քանի օրերի վրա, եւ Բելառուսի ներքաղաքական խնդիրների հետ չեմ առնչվել, որ կարողանամ ասել, թե այնտեղ ինչ ուժեր կան, եւ ինչ միջոցներ են կիրառվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Չե'մ լսել, որ վարչապետը «համբալ» է ասել, չե'մ հավատում. Լուսինե Բադալյան (տեսանյութ)Ովքեր են վետերանները, որոնց հետ Պուտինը ջերմորեն շփվեց շքերիթից հետո. նրանց թվում հայեր էին (Ֆոտո)Ինչ է կատարվում Գյումրիում. մեկնաբանել է Մարտուն Գրիգորյանը (Տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի պապինՊակիստանի բանակը ոչնչացրել է Բաղսում գտնվող հնդկական Փոհրան Մոր ռազմաբազան (Տեսանյութ)Հետ մղելով ուկրաինական հարձակումը, ռուսները գրավել են Սումի մարզի բնակավայրերից մեկը (Քարտեզ)Վարդան Ղուկասյանի մայրը կրկին դիմում է հասարակությանը. տեսանյութԵվրոպան խուճապի մեջ է. ՌԴ-ն տարեկան արտադրում է ավելի քան 1400 «Իսկանդեր» բալիստիկ հրթիռ և 500 «Խ-101» թևավոր հրթիռ. The EconomistՆիկոլը Լուկաշենկոյի կողքին էր նաեւ Անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելիս (Տեսանյութ)Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը 4 ոսկե ու 1 արծաթե մեդալով երկրորդ տեղում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԶելենսկու պաշտոնական լուսանկարում նրա քունքի վրա տարօրինակ նշան են նկատելԻնչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ Զաքարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top