Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթը Կապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենա Կիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համար Պուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ Լուկաշենկո Պուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. Կրեմլ Հռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ին Կիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերով Նախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ Աղազարյան Ես ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասին

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է

Արխիվ 16-20

Եվ այսպես, Ադրբեջանի նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բավականին գովազդված այցը Մոսկվա նախօրեին կայացավ: Առաջ ընկնելով` նախ ֆիքսենք այս կարեւորագույն փաստը. թեեւ նշանակումից  հետո Բայրամովն առաջին անգամ էր Մոսկվա մեկնում, այսինքն, տրամաբանորեն, Լավրովի հետ առաջին հանդիպումը պետք է ունենար ճանաչողական բնույթ, եւ հիմնական թեմա դառնար ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների, սպասելիքների եւ այդ ամենի մասին այլ ոլորտից դիվանագիտական ուղղություն տեղափոխված Բայրամովի պատկերացումների ճշգրտումները: Բայց ոչ, այդ առաջին այցի հիմնական առանցքը ամենածանր թեման էր՝ Արցախը:

 

Ավելին, Բայրամովի այցի ընթացքում Լավրովը մինչեւ իսկ կապվեց Մնացականյանի հետ, եւ  այս հեռախոսազրույցի թեման եւս Արցախն էր: Դա է հուշում նաեւ ՀՀ ԱԳՆ-ի այս պաշտոնական տեղեկատվությունը. «Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը քննարկեցին հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները եւ այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը»: Իսկ այս ամենը հուշում է հետեւյալի մասին՝ արցախյան բանակցային թեման արագացված տեմպերով վերադառնում է հիմնական օրակարգ:

 

ԲԱՅՐԱՄՈՎԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑԸ

Ասենք, հենց  այս ժամանակահատվածում արցախյան բանակցությունների ակտիվացումը սպասելի էր: Նախ, տավուշյան բախումներից շատ չանցած, Մինսկի խմբի համանախագահները  հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նախ պահանջի տեսքով խոսվում էր «արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսելու» մասին, նաեւ այն ակնարկով, որ արդեն սեպտեմբերի սկզբներին պետք է սպասել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպմանը: Բացի այդհամանախագահները նաեւ նույն պահանջային տոնայնությամբ տեղեկացրին, որ բանակցությունները պետք է շարունակվեն նույն օրակարգով՝ միջնորդական ջանքերի հիմքում շարունակում են մնալ ՄԽ-ի 2019 թվականի մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ շարադրված տարրերն ու սկզբունքները: Հիշեցնենք՝ խոսքը 3 սկզբունքի եւ 6 տարրի վրա կառուցված կարգավորման հայտնի մեխանիզմի մասին է: ՌԴ-ից եւս մինչ Բայրամովի այցը քանիցս նման ազդակ ստացվել է: Այդ թվում, այցի շեմին «Տրուդ» թերթին տված բացառիկ հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Լավրովն ուղղակիորեն նշում է. «Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը: Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ համատեղ»: Իսկ եթե «բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման» հարցը նման սրությամբ է դրված, բնական է, որ Բայրամովի առաջին մոսկովյան այցը չէր կարող լինել ճանաչողական. մոտ մեկ ամիս առաջ դիվանագիտության բնագավառ մտած Բայրամովը ստիպված է լինելու նաեւ ընթացքից մտնել արցախյան ծանր գործընթաց:

 

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ՆԵՐԿԱՅԻՍ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԸ

Այսպիսով, ի՞նչ հուշեց Լավրովի  հետ Բայրամովի այս հանդիպումը, արցախյան ուղղությամբ ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ: Մինչ այս  հարցի պատասխանը ստանալը, թերեւս մեկ փոքրիկ պատմական ակնարկը չէր խանգարի: Օրերս տված իր սկանդալային հարցազրույցում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը մեկ «ցնցող գաղտնիք» է բացահայտում. «Այսօր մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք իրենք ¥նախկին իշխանությունների ժամանակահատվածում- Հեղբանակցել են, եւ շատ պարզ, հստակ, որ 5 շրջան հանձնում ենք, հետո՝ երկու շրջան, մի միջանցք, էդպես էլ Ղարաբաղի կարգավորումը չկա, չի երեւում, եւ զորքեր են մտցնում՝ դա ապահովելու համար: Հիմի ես եմ հարց ուղղում՝ դա զիջո՞ւմ է, թե՝ զիջում չէ: Դա դավաճանությո՞ւն է, թե՝ ոչ, եթե Արցախի Հանրապետության Սահմանադրությունում գրված է, որ` այն տարածքները, որոնք մեր հսկողության տակ են, ամբողջովին մերն են: Հարց է ծագում՝ Արցախի ժողովրդից հարցրե՞լ են՝ գնալով այդ բանակցություններին... Իսկ եթե իրենց հետաքրքրում է՝ հրապարակենք այն թղթերը, որ այսօր ունենք, թե ինչ բանակցություններ են վարել, պատրաստ ենք եւ դա հրապարակել: Բայց դա մեր ազգային շահերին վնաս է...»:

Բա որ վնաս է, այդ ի՞նչ է «պատրաստ հրապարակել» պարոն Բաբայանը: Կամ եթե Արցախի Սահմանադրությունում ինչ-որ բան գրված է, ինչո՞ւ պարոն Բաբայանը չի պահանջում հրաժարվել ամեն մի բանակցությունից. գրված-վերջացած  էլ ի՞նչ բանակցություն: Սակայն մի կողմ թողնենք նման «մանր-մունր» վրիպակները, խնդիրն այլ է: «5 շրջան, հետո՝ 2, միջանցք, զորքի տեղակայում». այս ամենն առանց Բաբայանի ասածների էլ վաղուց է հայտնի: Խոսքը  նույն «Մադրիդյան սկզբունքների» մասին է, որն օրակարգում է դեռ 1997թ.-ից: Այ, շատ ավելի հետաքրքիր կլիներ, որ պարոն Բաբայանը նաեւ ասեր՝ իսկ այսօր այդ ի՞նչ փաստաթուղթ է դրված  բանակցային օրակարգում: ՄԽ-ն, կրկնենք, որերորդ անգամ է պաշտոնապես պարզ  ասումայս պահին օրակարգում է 3 սկզբունքի եւ 6 տարրի վրա կառուցված կարգավորման հայտնի մեխանիզմը: Այդ 6 տարրերի մեջ մտնում է ինչպես նույն շրջանների ու  միջանցքի հարցը, այնպես էլ՝  խաղաղարար ուժերի տեղակայման: Պարոն Բաբայանը կարո՞ղ է պաշտոնապես հստակ, առանց բառախաղերի հայտարարել, որ ՀՀ եւ ԱՀ գործող իշխանությունները հրաժարվում են այս մեխանիզմի շուրջ ամեն մի բանակցությունից: Ասենք, պարոն Բաբայանի հայտարարել-չհայտարարելը չէ էականը: Այդ հարցն արդեն երկուսուկես տարի դրված է Նիկոլի առաջ, եւ այդպես էլ հստակ պատասխան նրանից չլսվեց: Սակայն այն իրողությունը, որ ՄԽ-ն, ինչպես նշեցինք, արդեն վերջնական պահանջի տեսքով է կրկնում՝ պետք է «արագ ու առանց նախապայմանների բանակցությունները վերսկսել», ընդ որում՝ նույն օրակարգով՝ 3 սկզբունքի եւ 6 տարրի վրա կառուցված կարգավորման մեխանիզմի շուրջ, արդեն իսկ հուշում է, որ որեւէ մեկն այդ օրակարգից այդպես էլ չի հրաժարվել: Թե ինչու, դա էլ է պարզ. պահանջը միաժամանակ գալիս է համաշխարհային երեք առանցքային ուժերից՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից եւ Եվրոպայից՝ ի դեմս Ֆրանսիայի: Ավելին, ՄԽ-ն գործում է համաշխարհային մյուս բոլոր առանցքային ուժերի աջակցությամբ, որոնց համար որեւէ նշանակություն չունի, թե ինչ է գրված Բաբայանի մատնանշած «Արցախի Սահմանադրությունում»: Վերջապես, ՄԽ-ի պահանջը մերժող կողմը կարող է ոչ  թե պարզապես մասշտաբային պատերազմի մեջ հայտնվել, այլ որ ամենավտանգավորն է, պատերազմի մեջ հայտնվել` «բանակցությունները տապալողի» կարգավիճակով: Այդ վիճակում եղել են ինչպես ՀՀ նախկին, այնպես էլ գործող իշխանությունները: Բայց անհերքելի իրողությունն այն է, որ նախկին իշխանությունները, անկախ նրանից՝ բանակցել են, թե՝ ոչ, որեւէ փաստաթուղթ չեն ստորագրել, ինչ էլ, որ Բաբայանն ասի: Կկարողանա՞ն գործող  իշխանություններն էլ ¥Սամվել Բաբայանի հետ միասին¤ չստորագրել, հենց սա է հիմնական խնդիրը:

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամեն  դեպքում, նկատենք, որ ճնշումները գնալով միայն սրվում են: Օրինակ` նույն «Տրուդում» Լավրովը նաեւ նման միտք հնչեցրեց. «Հայկական կողմի որոշումը վերակենդանացնելու հին սահմանային անցակետը, որը գտնվում է ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա, առաջացրել է ոմանց մեջ անհանգստություն, մյուսների չարդարացված պատասխան ռեակցիա»: Ակնարկն առավել քան թափանցիկ է, թե, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ինչպես սկսվեց տավուշյան սրացումը: Ընդ որում, երբ այս մասին հրապարակավ է խոսվում, դա  արդեն նախազգուշացում է: Գումարած դրան՝ հրապարակային հիշեցումը, որ հայկական նոր դիրքը «ադրբեջանական արտահանման խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա է», Բաքվի համար է միանգամայն ծանր ճնշում. «Շատ համառես, այդ 15 կմ հեռավորության փաստը կարող է գործնական կիրառում ստանալ»:

Եվ ահա, այս կարգի մի շարք ծանրակշիռ հիշեցումների ֆոնին էլ կայացավ Բայրամովի այցը, որի ընթացքում եւս Լավրովը մի շարք սկզբունքային դրույթներ ֆիքսեց: ՄԽ-ի ներկայիս ձեւաչափը չի կարող փոխվել: Երկրորդը. այդ ձեւաչափով «տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք եւ մշակվել թեկուզ ընդհանուր, բայց հսկայական բազա« որը կորցնելը ցավալի կլիներ»: Այսինքն, բանակցային օրակարգը փոխվել չի կարող. «Այդպիսի փորձեր մենք, ցավոք, տեսնում ենք, ներառյալ բանակցողների կազմը փոխելու ջանքերը, ինչն անընդունելի է համանախագահների համար»:

Արդյունքում, հենց այս իրողություններից ելնելով էլ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերջնական որոշում կայացնեն՝ մտնո՞ւմ են «բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսման փուլ» ՄԽ-ի մատնանշած օրակարգով, թե՝ ոչ: Ընդ որում, որոշումը պետք է կայացնեն, հաշվի առնելով վերջին ժամանակներս արձանագրված որոշ նոր իրողություններ: Դրանցից մեկը  Բելառուսի եւ Լուկաշենկոյի պատմությունն է: Այն նախ ցույց տվեց, որ որքան էլ Բատկան մտավ տարօրինակ խաղերի մեջ, այնուամենայնիվ, վերջում ստիպված էր Մոսկվային դիմել: Մոսկվան էլ իր հերթին ցույց  տվեց, որ սկսում է նկատելիորեն կոշտացնել իր քաղաքական մեթոդները: Իսկ ահա դրան նախորդած տավուշյան բախումների փուլում Մոսկվան նաեւ պարզ հասկացրեց ինչպես  Թուրքիային, այնպես էլ Ադրբեջանին ու Հայաստանին, որ քաղաքականության կոշտացմանը զուգահեռ նաեւ ունի ռազմական ծանրակշիռ գործիքակազմ, որով անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել քաղաքական բաղադրիչին: Այդ թվում` այն դեպքում, եթե որեւէ կողմ վիճարկի հարավկովկասյան ուղղությամբ ռուսական դիրքերը: Իսկ թե այս ամենն ինչ տրամադրություններ կառաջացնի Նիկոլի եւ Ալիեւի մոտ, կտեսնենք արդեն առաջիկա շաբաթներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Ինչու Ուկրաինան չխափանեց Կարմիր հրապարակում շքերթըԿապի մեջ կլինենք, շնորհակալ եմ այցի համար․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)«Ռեալը» նոր գլխավոր մարզիչ կունենաԿիևը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին մասնակցելուց հրաժարվելու համարՊուտինն ընդհանրապես ոչ ոքի ոչինչ պարտական չէ․ ԼուկաշենկոՊուտինը և Թրամփն օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել Հաղթանակի օրվա կապակցությամբ. ԿրեմլՀռոմի Պապի գահակալության արարողությունը կկայանա մայիսի 18-ինԿիմ Չեն Ընը մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն է ժամանել նվերովՆախաձեռնում ենք Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց. Հովիկ ԱղազարյանԵս ու Հարութը այլևս միասին չենք. Արամ Մելիքյանի դուստրը խոսել է սիրելիից բաժանվելու պատճառի մասինՈւկրաինական անօդաչուն հարվածել է Բելգորոդի մարզի կառավարության շենքին, վիրավորվել է փոխնահանգապետըԱյս պահի դրությամբ ռшզմական էuկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՆորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Եղանակը՝ առաջիկա օրերինՌուսաստանը եղել է և կլինի անսասան խոչընդոտ նացիզմի, ռուսատյացության և հակասեմականության ջատագովների համար. ՊուտինՊապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, որ խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն ՊապիկյանԲաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլ է անումԱլիևները մեկնել են ՇուշիՄԱԿ-ում մտահոգված են Բերբոքի «գռեհիկ ռուսատյացությամբ»Երկիրը իրենց հորական տունը չի, որ հանձնեն ու դրա դիմաց խաղաղություն ուզեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք է Փաշինյանին հեռացնել, բերել իրատեսական իշխանություն և պահպանել Հայաստանը ներկա իր սահմաններում. ԶուրաբյանԵռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՏիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top