«ՌԴ-ին ազդանշան»․ ԱՄՆ-ը նախազգուշացրել Է Նորվեգիա գաղտնի սուզանավի ժամանելու մասին
Արխիվ 16-20
ԱՄՆ-ն հայտարարել Է Նորվեգիայի Տրոմսյո ափերին «Seawolf» սուզանավի ժամանման մասին՝ այդպիսով ուղարկելով «Ռուսաստանին ազդանշան», գրում է «The Drive»-ը:
Պարբերականը հայտնում է, որ տեղեկությունների նման բացահայտումը յուրահատուկ չէ գաղտնի սուզանավերի նկատմամբ կիրառվող մարտավարությանը։ Արդյունքում, հոդվածի հեղինակները ենթադրում են, որ այդ կերպ Միացյալ Նահանգները որոշակի ազդանշան է ուղարկում Ռուսաստանի իշխանություններին։
Ընդ որում, շարունակում են մեկնաբանները, Նորվեգական քաղաքի ընտրությունը պատահական չէ, քանի որ այն գտնվում է ռուսական սուզանավերի տեղաշարժի հայտնի երթուղիներից մեկի մոտ:
Բացի այդ, Թրոմսում ուղարկվել են ամերիկյան B-52H վեց ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել։ Հեղինակը ամերիկյան ռազմական հրամանատարության նման քայլը գնահատել է որպես «ազդանշան, որն ուղղված է հենց Մոսկվային»: