Կորոնավիրուսը բացասաբար է ազդել միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա. ԱՀԿ ղեկավար
Արխիվ 16-20
Կորոնավիրուսի համավարակը բացասաբար է ազդել մարդկանց հոգեկան առողջության վրա, խոստովանել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը: «Կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց հոգեկան առողջության վրա է ազդել, քանի որ տագնապ ու վախ է առաջացրել նրանց մոտ, ինչպես նաև՝ խաթարել հոգեկան առողջությանն աջակցող ծառայությունների աշխատանքը»,- նշել է Գեբրեեսուսը:
Նա հիշեցրել է, որ մինչև համավարակն էլ մարդկանց հոգեկան առողջական վիճակը համաշխարհային առողջապահության մոռացված հարցերից մեկն է եղել: «Շուրջ մեկ միլիարդ մարդ աշխարհում հոգեկան խանգարում ունի, 3 միլիոնն ամեն տարի մահանում է ալկոհոլի չարաշահումից, և ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է գրանցվում: Որպիսի համաշխարհային հանրության ուշադրությունը սևեռվի այս խնդրին, կազմակերպությունը հոկտեմբերի 10-ը սահմանել է հոգեկան առողջության միջազգային օր»,- նշել է պաշտոնյան:
Ահա եւ կորոնավիրուսի շուրջ ստեղծված համաշխարհային աղմուկի կործանարար հետեւանքներից մեկը։ Միայն թե, ցավոք, ԱՀԿ ղեկավարը այդպես էլ չի խոստովանում, որ կորոնավիրուսի առաջ բերած բազում հարակից մահերի եւ միլիոնավոր մարդկանց առողջական խնդիրների հետեւում հենց իր ղեկավարած կառույցն է կանգնած։
Ի դեպ ասել, թե Հայաստանում վիճակն ավելի լավ է, միամտություն կլիներ։ Այնպես որ, երբ Նիկոլն ու Թորոսյանը կանգնեն դատարանի առաջ, նաեւ արդկանց առողջությանը զանգվածաբար վնաս հարսցնելու հարցով են պատասխան տալու։