«Լաուրա» փոթորկի հետևանքով ԱՄՆ Լուիզիանա նահանգում 6 մարդ է մահացել, 800 հազար մարդ` մնացել առանց էլեկտրամատակարարման
Արխիվ 16-20
Արևադարձային «Լաուրա» փոթորկի հետևանքով ԱՄՆ Արքանզաս նահանգում մոտ 300 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նահանգապետ Աս Հեյթչինսոնը:
«Իրավիճակն առաջիկա 24 ժամվա ընթացքում իրոք կարող է վտանգավոր դառնալ: Մենք բնակչության նախազգուշացրել ենք ու խնդրում են չթուլացնել զգոնությունը, հոգ տանել սեփական անվտանգության մասին անգամ տեղումներից և հեղեղումներից եհտո»,- հայտարարել է նահանգապետը:
«Լաուրա» փոթորիկն ամենաշատը Լուիզիանա և Տեխաս նահանգներին է վնաս հասցրել, որոնց հարավից սահմանակցում է Արքանզասը:
Լուիզիանայի նահանգապետ ԲԵլ Էդվրդսը թվիթերում գրել է, որ փոթորկի հետևանքով նահանգում 6 մարդ է զոհվել, հսկայական այլ վնասներ են հասցվել, ավելի քան 800 հազար բնակիչ առանց էլեկտրական հոսանքի է մնացել: