Ո՞ր դեպքում օտարերկրացիները կարող են մուտք գործել Ուկրաինա․ դեսպանատան բացատրությունը
Արխիվ 16-20
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը բացատրություն է հրապարակել՝ Ուկրաինա օտարերկրացիների մուտքի արգելքի վերաբերյալ։
Դեսպանության հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ «Արգելքի ժամանակահատված – 2020թ․ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 28-ը ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐ, ՈՒՄ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔ -Ուկրաինայի տարածքով տարանցող անձանց, ովքեր ունեն առավելագույնը երկու օրվա ընթացքում Ուկրաինայից մեկնելը հաստատող փաստաթղթեր, -Ուկրաինայի ուսումնական հաստատություններում սովորող կամ Ուկրաինայի զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող անձանց, -Ուկրաինայի տարածքում մշտապես բնակվող անձինք (ովքեր ունեն ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվություն), -փախստականներ կամ լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող անձինք, -դիվանագետներ, հյուպատոսական հիմնարկների, Ուկրաինայում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ կամ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հրավերով ժամանող անձինք, բեռնատար մեքենաների, կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոբուսների վարորդներ և / կամ անձնակազմի անդամներ, օդային, ծովային և գետային նավերի անձնակազմի անդամներ, գնացքների և լոկոմոտիվների անձնակազմի անդամներ, մշակույթի գործիչներ, որոնք ժամանում են մշակութային հաստատության հրավերով, և յուրաքանչյուրին ուղեկցող մեկ անձ, պաշտոնական մարզական միջոցառումներին մասնակցելու ժամանող մարզիկները և նրանց ուղեկցող անձինք, փոխպատվաստման համար արյունաստեղծ ցողունային բջիջներ տեղափոխող անձինք, Ուկրաինայի բժշկական հաստատություններում բուժման նպատակով ժամանող անձինք:
Անհատները, որոնք նշված են -ով, պետք է ունենան COVID-19-ի բուժման և օբսերվացիայի հնարավոր ծախսերը ծածկող բժշկական ապահովագրություն (տրված ապահովագրական ընկերության կողմից, որը ներկայացուցչություն / գործընկեր ունի Ուկրաինայում): Համաձայն ուկրաինական օրենսդրության, սահմանապահ պետական ծառայության ղեկավարը կարող է լրացուցիչ որոշումներ կայացնել պետական սահմանով օտարերկրացիների վերահսկվող անցման վերաբերյալ»: