«Ալաշկերտը» պարտվեց նվազագույն հաշվով և ևս դուրս մնաց ԵԼ-ի որակավորման 1-ին փուլից
Արխիվ 16-20
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտը» Հանրապետական մարզադաշտում մրցեց «Ռենովայի» հետ և զիջեց մրցակցին նվազագույն` 1-0 հաշվով։
Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հստակ գրոհներ կազմակերպեցին միմյանց դարպասների մոտ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում հյուրերը կարողացան բացել խաղի հաշիվը. 58-րոպեին հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Նենադ Միշկովսկին և ԵԼ-ի որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեց իր թիմի համար։
Հայաստանի բրոնզեմեդալակիրը ևս դուրս մնաց ԵԼ-ի հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ղազախստանում կայացած հանդիպմանը «Նոան» 4-1 հաշվով զիջել էր «Կայրաթին»: