Մ-21 հավաքականի դարպասապահը համալրեց «Արարատ-Արմենիայի» կազմը
Արխիվ 16-20
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» է միացել 22-ամյա դարպասապահ Վարդան Շահատունին, տեղեկացնում է հայկական ակումբի ֆեյսբուքյան էջը։
Վարդանը «Փյունիկ» մարզադպրոցի սան է:
Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդես է եկել «Լոռի» ֆուտբոլային ակումբում, ինչպես նաև Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականում։