Չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար․ Ռոբերտ Քոչարյան
Արխիվ 16-20
Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան արվել է բիզնեսները փրկելու համար, տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Փրկել բառն եմ օգտագործում, որովհտեև մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած։ Խոսքը պիտի գնա տվյալ դեպքում ոչ թե արտոնյալ վարկերի, այլ մի շարք միջոցառումների մասին, առաջին հերթին՝ հարկային արտոնություններ և այլն», - ասել է նա՝ ավելացնելով․
«Չեմ համարում, որ արվել է որևէ լուրջ քայլ բիզնեսին աջակցելու համար»