Հենդերսոնը 5 տարվա պայմանագիր է կնքել «ՄՅՈՒ»-ի հետ
Արխիվ 16-20
«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է պայմանագիրը դարպասապահ Դին Հենդերսոնի հետ, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Հենդերսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում է 14 տարեկանից։ Վերջին երկու մրցաշրջանները նա վարձավճարով անցկացրել է «Շեֆիլդ Յունայթեդում»:
Դարպասապահը հրավիրվել է նաև Անգլիայի հավաքական, որի հետ կարող է մասնակցել Ազգերի լիգայում Իսլանդիայի (5 սեպտեմբերի) և Դանիայի (սեպտեմբերի 8) դեմ խաղերին։