Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
Արխիվ 16-20
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ։
Դատարանը մերժեց Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը գրավ կիրառելու վերաբերյալ։
Գագիկ Խաչատրյանի և վերջինիս եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործը դատաքննության նախապատրաստելիս Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի հարցի լուծման վերաբերյալ դատական նիստը մեկնարկել էր երեկ, իսկ այսօր օգոստոսի 27-ին լրանում է Գագիկ Խաչատրյանի՝ անազատության մեջ գտնվելու մեկ տարին, և դատարանը պետք է նրա խափանման միջոցի հարցով հենց այսօր որոշում կայացներ։
Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։