Վարչապետը պետք է օգնի, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ունեցող ռուսաստանաբնակ հայրեը ևս կարողանան ՌԴ մեկնել. ցուցարար
Արխիվ 16-20
ՀՀ վարչապետը պետք է օգնի, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ունեցող ռուսաստանաբնակ հայրեը ևս կարողանան ՌԴ մեկնել, լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող մի կին:
Նա նշեց, որ իրենց հորդորել են մեկնել ցանկացողների ցուցակ կազմել, ուղարկել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, բայց թե երբ հնարավոր կլինի սեփական միջոցներով վարձակալած ավտոբուսով Ռուսաստան մեկնել, դեռ հայտնի չէ:
«Մենք բոլորս հայ ենք, բայց մեզ՝ Ռուսաստանի հայերիս, կարծես դրել են մի կողմ: Մեր ցավը քիչ է, մի կողմից էլ դեռ հալածում են: Շատ վիրավորված ենք: Մոտ 100 հոգի ենք», - ասաց նա: