Հայկական ակումբները մեկնարկում են իրենց ելույթները Եվրոպա լիգայում
Արխիվ 16-20
Այսօր` օգոստոսի 27-ին, Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում իրենց ելույթներն են սկսում հայկական երեք ակումբները։
Ղազախստանում գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» կմրցի «Կայրաթի» հետ։
Հանդիպումը կկայանա 18:00-ին։
Այնուհետև, 20:00-ին «Ալաշկերտը» Երևանում ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ։
Իսկ օրվա վերջին հանդիպումը կկայանա ռումինական «Ստյաուայի» և «Շիրակի» միջև։
Պայքարը կմեկնարկի 22:30-ին։