ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌԴ-Ի ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
Արխիվ 16-20
«Армия-2020» ֆորումի ժամանակ ՀՀ Պնախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ռազմատեխնիկական համագործակցությունը Մոսկվայի հետ աննախադեպ մակարդակի վրա է գտնվում։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ «Զվեզդա» հեռուստատեսությունը, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող համեմատվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած ռազմատեխնիկական համագործակցության հետ։
Տոնոյանը նաեւ երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար։ Անդրադարձ է կատարվել նաեւ երկու երկրների՝ ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցին։
Նշենք, որ Հայաստանը ամեն տարի ուսանողներ է գործուղում Ռուսաստանի բարձրագույն զինվորական կրթական հաստատություններ՝ ուսուցման եւ մասնագիտական պատրաստություն ստանալու համար։