Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի առցանց տարբերակով
Արխիվ 16-20
2020 թվականի ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որը նախատեսված է անցկացնել Պերուում` նոյեմբերի 11-18-ը, կանցկացվի առցանց ձևաչափով։
Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
IWF- ն և կազմկոմիտեն նման որոշումն ընդունել են մարզիկների առողջության և անվտանգության մտահոգությամբ:
Առաջիկայում ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կհրապարակի մրցաշարին առնչվող բոլոր մանրամասները։
Հաշվի առնելով , որ 2020-ի օրացույցում միջազգային քիչ մրցաշարեր են մնացել անցկացնելու, հավանականությունը մեծ է, որ ընթացիկ մրցաշրջանում այլևս ոչ առցանց միջոցառումներ չեն լինի։
Կարևորագույն իրադարձություններից է Մոսկվայում նշանակված Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը։