«Բարսելոնան» Մեսսիի հեռանալու տարբերակը չի դիտարկում
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» տեխնիկական քարտուղար Ռամոն Պլանեսը անդրադարձել է թիմի ավագ Լիոնել Մեսսիի շուրջ ստեղծված կացությանը։ «Մենք մտածում ենք «Բարսելոնայի» ապագայի կերտման մասին մեր մարզիկի հետ, ով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է՝ Լիոնել Մեսսիի հետ։ Մենք պետք է եզրակացություններ անեինք, եւ դա հիմնական իմաստն է։ Մենք չեն դիտարկում նրա հեռանալը եւ չափազանց հարգում ենք նրան։ Ապագան հուսադրող է պատկերվում մեզ, եւ ես հավատացած եմ դրանում, քանի որ բազմաթիվ երիտասարդ մարզիկներ ունենք, որոնք պատրաստ են կերտել այն «Բարսան», որը մենք այդքան սիրում ենք։ Մենք աշխատում ենք հաղթողների թիմ կերտելու վրա, որի մեջ կլինեն ներառված երիտասարդները։ Սակայն մենք հարգանքով ենք մտոենում այն մարզիկներին, որոնք բազմաթիվ դափնիներ են նվաճել։ Չի կարելի ստեղծել վեճ Մեսսիի եւ «Բարսելոնայի» միջեւ, քանի որ ոչ նա, ոչ ակումբը դրան արժանի չէ։ Մենք կանենք մեծ աշխատանք, որպեսզի «Բարսան» դառնա հաղթանակած»,- ասել է Պլանեսը։