Զախարովան բացատրել Է Բելառուսի իրադրության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը
Արխիվ 16-20
Բելառուսի իրադրության նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը միջամտության կամ չմիջամտելու հարց չէ, դա պետության եւ նրա օրինական իշխանության հետ փոխգործակցության հարց է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը, եթե Բելառուսի ղեկավարությունը ցանկանա դա, Մոսկվան պատրաստ է օգնել հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը, սակայն չի միջամտի երկրում այս կամ այն կոնկրետ քրեական գործերի հարուցմանը:
«Այստեղ ոչ մի հակասություն չկա։ Ինքնիշխան պետության գործերին չմիջամտելու դիրքորոշումը մեր արտաքին քաղաքականության անկյունաքարն է։ Բայց բանն այն է, որ մենք Բելառուսի հետ հարաբերությունների առանձնահատուկ ձև ունենք.դա միութենական պետություն է։ Համապատասխանաբար, մենք որոշակի պարտավորություններ ունենք․.. Դա միջամտության կամ չմիջամտելու հարց չէ, այլ պետության, օրինական իշխանության հետ փոխգործակցության հարց է, որը հիմնված է իրավական հարթակի վրա»,- ասել Է Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: