Ուկրաինայում երկու երեխաների կասկածում են 4-ամյա աղջկա բռնաբարության մեջ
Արխիվ 16-20
Պոլտավայի մարզում իրավապահները հետաքննություն են սկսել նրա 4-ամյա դստերը երկու մանկահասակ տղաների կողմից հնարավոր բռնաբարության մասին մոր հայտարարության կապակցությամբ: Այս մասին հայտնում է ոստիկանության տարածաշրջանային վարչությունը։
Նշվում է, որ ոստիկանության Նովոսանժարի բաժնում հաղորդում է ստացվել կնոջ կողմից՝ իր մանկահասակ դստեր հնարավոր բռնաբարության մասին, որը տեղի է ունեցել նրա ծանոթների ընտանիքից երկու տղաների կողմից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 14 տարին չլրացած անձի բռնաբարության հոդվածով (Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածի 4-րդ մաս): Մինչդատական քննության ընթացքում պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, հանցագործության կատարմանը կարող են մասնակից լինել 10-11 տարեկան տղաները։ Նրանք բազմազավակ ընտանիքից են։ Այժմ կատարվում է աղջկա առողջական վիճակի փորձաքննություն ։