Լիոնել Մեսսին կտեղափոխվ՞ի «Մանչեսթեր սիթի»
Արխիվ 16-20
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Անգլիական Պրեմիեր Լիգայում։ Ինչպես իր թվիթերյան էջում գրել է լրագրող Մարսելո Բեխլերը, 33-ամյա մարզիկը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր սիթի», որի գլխավոր մարզիչը «Բարսայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է։
Նախօրեին հայտնի է դարձել, որ արգենտինացի մարզիկը դիմել է ակումբին, պահանջելով խզել իր պայմանագիրը միակողմանի կերպով։ Կատալոնական ակումբը, սակայն չի ուզում բաժանվել Մեսսիից եւ նրան գնահատել է ոչ պակաս, քան 700 միլիոն եվրո։