«Նոան» արդեն Ղազախստանում է
Արխիվ 16-20
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» արտագնա խաղում մրցելու է ղազախական «Կայրաթի» հետ։
Հայկական ակումբն արդեն ժամանել է Ղազախստան, այս մասին տեղեկացնում է «Նոայի» ֆեյսբուքյան էջը։
«Նոայի» կազմում հայտավորված չէ թիմի առաջատար ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, որը դեռ լիարժեք չի ապաքինվել վնասվածքներից և այդ պատճառով չի մեկնել թիմի հետ արտագնա հանդիպմանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։