Խորեն Բայրամյանը հրավիրվել է ազգային հավաքական
Արխիվ 16-20
Խորեն Բայրամյանի ներկայիս ակումբ «Ռոստովը» պաշտոնապես տեղեկություն է տարածել այն մասին, որ ֆուտբոլիստն արդեն հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 5) և Էստոնիայի (սեպտեմբերի 8) հետ հանդիպումներին:
Հայ կիսապաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում կարող է նշել իր նորամուտը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը դեռ չի հրապարակել հավաքականի հայտացուցակը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերի համար: