«Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը
Արխիվ 16-20
Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից եւ Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաեւ «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել են ի ցույց դնել իրենց ունակությունները` արժանանալով բարձր գնահատականի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից: