«Մենք Ռուսաստան չենք, մենք Բելառուս ենք, և ոչ մի երկիր չպետք է ազդի մեր ժողովրդի որոշման վրա». Տիխանովսկայա
Արխիվ 16-20
Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ անթույլատրելի է «դրսից» Բելառուսի ներքին գործերին միջամտելը։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս շաբաթ կրկին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մտավախություններ առաջացնելով, որ Մոսկվան կարող է միջամտել Բելառուսի գործերին:
Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ակտիվիստները ոչ արևմտամետ են, ոչ էլ հակառուսական տրամադրություններ ունեն․ իրենց երկիրն ինքնիշխան է։