ԱՄՆ հետախույզ ինքնաթիռը ներխուժել Է Չինաստանի արգելված գոտի
Արխիվ 16-20
ԱՄՆ հետախույզ ինքնաթիռը ներխուժել է Չինաստանում թռիչքների համար արգելված գոտի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ՊՆ-ը։
Հյուսիսային շրջանում, որտեղ ամերիկյան նավը թռիչք է իրականացրել, ուսումնական հրաձգություն է իրականացվել մարտական փամփուշտներով: Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները «լուրջ խոչընդոտ են ստեղծել Չինաստանի հաստիքային ռազմական զորավարժություններին», ինչպես նաեւ խախտել են երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Գերատեսչությունում կարծում են, որ ինքնաթիռի ներխուժումը կարող է միջադեպի հանգեցնել ծովում կամ օդում: Վաշինգտոնի գործողությունները բացահայտ սադրանք են անվանել։
Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը երկու ավիակիր հարվածային խմբեր է ուղարկել՝ «Ռոնալդ Ռեյգան» եւ «Նիմից» ավիակիրների գլխավորությամբ, Հարավչինական ծովում ռազմածովային ուժերի զորավարժություններ անցկացնելու համար: Այն ժամանակ նշվել էր, որ նրանց նպատակն է՝ Վաշինգտոնի գործընկերներին եւ դաշնակիցներին «միանշանակ ազդանշան տալը» առ այն, որ նրանք հավատարիմ են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում:
Այն ժամանակ ամերիկացի զինվորականները կասկածել էին, որ Չինաստանն օգտագործում է կորոնավիրուսի պանդեմիան որպես քողարկում՝ Հարավային Չինաստանի ծովում իր տարածքային պահանջներն ակտիվացնելու համար։ Նրանց խոսքով՝ աշխարհում նոր վարակի տարածման սկզբից տարածաշրջանում չինական նավատորմի ակտիվության աճ է նկատվում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Պեկինին չի կարելի թույլ տալ Հարավչինական ծովի ջրերին վերաբերվել «որպես իր կայսրության մի մաս»: