«Հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով». Հայկ Մարության (Ֆոտո)
Արխիվ 16-20
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նախնական տվյալներով գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։
ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։
Որոնողական աշխատանքներից և հետաքննության ավարտից հետո տարածքը կմաքրվի»։