Նավթի գինը վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է գրանցել. Reuters
Արխիվ 16-20
Նավթի գինը միջազգային բորսաներում բարձրացել է՝ գրանցելով վերջին 5 ամիսների առավելուգն արժեքը:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատճառն այն է, որ ամերիկյան նավթային մի շարք ընկերություններ օրերս օրական մոտ 1.56 միլիոն բարելով կրճատել են նավթի արդյունահանումն ու վերամշակումը Մեքսիկական ծոցում՝ Տեխասի և Լուիզիանայի ափերում՝ առաջիկա օրերին սպասվող Լաուրա փոթորիկի պատճառով, և այդտեղից տարհանել նավթի արդյունահանման համար կիրառվող շուրջ 310 միավոր տեխնիկան:
Այսպես, բրենթ տեսակի նավթը թանկացել է 73 ցենտով՝ դառնալով 1 բարելի դիմաց 45.86 դոլար,
Սա նավթի գնի ամենաբարձր ցուցանիշն է մարտի 5-ից հետո, երբ Սաուդյան Արաբիան և Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ կորոնավիրուսի համավարակի պայմաններում արդյունահանման ծավալները ժամանակավորապես կրճատելու հարցում: