«Արձակուրդ՝ արձակուրդից հետո...». Գևորգ Պետրոսյան
Արխիվ 16-20
Փոխանակ ոլորտը ձախողելու համար աշխատանքից ազատվելու, Առողջապահության նախարարի աթոռակալը մեկնում է արձակուրդի: Էդ ե՞րբ էր աշխատում, որ հիմա էլ հանգստանա: Սա արձակուրդ է՝ արձակուրդից հետո:
Համավարակի դեմ պայքարի այս կարևոր շրջանում մարդը գնում է արձակուրդ: Բա չէ՝ զահլա կա...
Սա ցինիզմի գերագույն աստիճանն է:
Դա նույնն է, թե պարտվող թիմի դարպասապահը դարպասը լքի ու սիրած յարին SMS-ով սմայլիկ ուղարկի...
Կամ, մի հարցնող լինի՝ լավ, ա՜յ անաստված, էդ ի՞նչ խղճով ես հանգստանալու՝ 1118 մահերի մեղքը վզիդ...