Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլար Լավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասին Հայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներ Արտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ Հեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել է Երկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակը Մեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքից Մոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր

Ինչու Նիկոլը համաձայնեց Թորոսյանին արձակուրդ ուղարկել

Արխիվ 16-20

Եվ այսպես, Առողջապահության նախարարի պաշտոնը գրաված Արսեն Թորոսյանի անվան հետ կապված վերջին օրերին ծավալվող թնջուկը ժամանակավոր դադարի մեջ մտավ։ Հիշեցնենք, Թորոսյանի հրաժարականի մասին տարածվող համառ լուրերին ի պատասխան, Նիկոլը նրան մինչեւ սեպտեմբերի 18-ը ուղերկեց արձակուրդ։ Առաջին հայացքից աբսուրդ է՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված դեռ արտակարգ դրություն են պահում, եւ այդ պահին նախարարին ուղարկում են արձակուրդ։ Սա ուղղակի խոստովանություն է, որ արտակարգ դրություն ասվածն արհեստական միջոցառում է։ Սակայն միայն դա չէ խնդիրը։ Ավելին,, ըստ մեր միանգամայն արժանահավատ աղբյուրի, Նիկոլն «այդ քայլին գնաց լավ հասկանալով, որ դա կարող է իր ամենամեծ սխալներից մեկը դառնալ, բայց այլ տարբերակ չուներ»։

Առաջ ընկնելով նշենք, որ, ըստ աղբյուրի, Թորոսյանի հրաժարականի մասին խոսակցությունները լիովին համապատասխանում են իրականությանը։ Սակայն Նիկոլը, ըստ աղբյուրի․ «Լավ հասկանում էր, որ դա իրեն ոչ մի լավ բան չի խոստանում։ Նախ, թեեւ ի պաշտոնե Թորոսյանն է երկրի առողջապահության համակարգի ղեկավարը, սակայն համակարգի համար թիվ 1 պատասխանատուն հենց Նիկոլն է, նախարարության կանոնադրությունում անգամ այդ մասին ուղղակիորեն մատնանշում կա։ Այսինքն, եթե Թորոսյանը հեռանում է, ավելին՝ երկրից «թռնում» իր հարազատ ՎՕԶ-ի աջակցության տակ, եւ վաղ-մյուս օրը կորոնավիրուսի ու հատկապես՝ կորոնավիրուսային մահերի թեման մտնում է իրավական օրակարգ, ապա ողջ պատասխանատվությունը կմնա հենց Նիկոլի վրա։ Հիմա էլ է մնում, սակայն եթե Թորոսյանին «ժերտվա» տա, ապա կարելի է ինչ-որ ելքեր գտնել։ Օրինակ, թե վարչապետն առողջապահության մասնագետ չէ, նա պետք է առաջնորդվի հենց նախարարի մասնագիտական հուշումներով, իսկ նախարարը իրեն կեղծ հուշումներով ապակողմնորոշել է։ Ի վերջո չմոռանանք՝ խոսքն արդեն 1200-ին մոտեցող մահվան ելքերի մասին է, եւ բոլորն են հասկանում, որ այս հարցը վաղ թե ուշ մասնագիտական քննության օբյեկտ է դառնալու։

Թորոսյանը եւս լավ հասկանում է, որ Նիկոլի հետ քայլել-չքայլելը իր համար ոչ մի երաշխիք չի ստեղծում․ պետք եղած դեպքում ինքը կհայտնվի մատաղացու ոչխարի կարգավիճակում, եւ դրսից ոչ մեկն իրեն օգնության չի վազի։ Հասկանում է նաեւ, որ բավական է արտակարգ դրությունը վերանա, որ այս պատմությունը մեծ հնչեղությունից զատ, նաեւ գործնական օրակարգ մտնի։ Ավելին, Նիկոլը, ով ստիպված եղավ սորոսականների աչքի գրողը դառնալու սպառնալիքն անգամ հաշվի չառնելով, օրինակ՝ Լուկաշենկոյին շնորհավորել, վերջին ժամանակներս բավականին «տարօրինակ խաղերի» մեջ է, որից «ժերտվա տալու» հոտն ավելի է թանձրանում։ Կարճ ասած, լավ կլինի մինչ այդ «թռնել», հաշվի առնելով, որ հերթական անգամ արտակարգ դրությունը երկարացնելն արդեն այն աստիճանի աբսուրդ կլինի, որ հազիվ թե Նիկոլը հանդգնի դրան գնալ» (թեմայից շեղվելով ասեմ, որ քաղաքապետ Հայկոն եւս նույն մտորումներն ունի)։

Այսպիսով, ըստ աղբյուրի, Թորոսյանը տրամադրված էր պնդել՝ հրաժարական եւ վերջ։ «Բայց նրան հասկացրեցին, որ որոշողն ինքը չէ։ Մի կողմից, Թորոսյանի հարազատ ներիշխանական խմբակցությունն է դա համարում դասալքություն։ Մյուս կողմից, ազդակներ եկան Նիկոլից։ Նախ, ըստ նաեւ հրապարակային լուրերի, ուժայինները վերջին շաբաթներին հեսկողության տակ էին առել Թորոսյանին, որին էլ հաջորդեց նրա կորոնավիրուսայի գործերի ստուգումների արդեն բացահայտ սպառնալիքը։ Իսկ դա նշանակում է հետեւյալը՝ «Չես կարող հենց այնպես հրաժարական տալ եւ «թռնել»։ Օդանավակայանի փոխարեն կհայտնվես կալանավայրում»։ Սակայն Թորոսյաանն էլ ինտրիգային հարցերում միամիտներից չէ։ Բոլոր որոշումները, որ նա կայացրել է, եղել են Նիկոլի «դաբրոյով», ինչի բոլոր հիմնավորումները կան։ Այսինքն, «մատաղացու ոչխարի» սցենարի դեպքում այնպիսի փակագծեր կարող են բացվել (խոսվում է Թորոսյանի կողմից Նիկոլին գաղտնի ձայնագրելու մասին), որ դրանից հետո ոչ մի «ժերտվա» էլ Նիկոլի չի օգնի»։

Արդյունքում, ըստ աղբյուրի, նախօրեին կայացել է Նիկոլ-Թորոսյան հանդիպումը․ «Մի լավ վիճել են, խաղաթղթերը մասամբ բացել եւ փորձել գալ կոմպրոմիսի։ Թորոսյանը գնում է արձակուրդ, մինչեւ արտակարգ դրության երկարացման հերթական ժամկետը կանցնի։ Այս ընթացքում կտեսնեն, թե իրավիճակն ուր է գնում, նոր վերջնական լուծում կգտնեն։ Սակայն Նիկոլը լավ գիտակցում է, որ հենց այդ որոշումը կարող է իր ամենակոպիտ սխալներից մեկը դառնալ․ իսկ ի՞նչ է անելու, եթե Թորոսյանն այս ընթացքում երկրից «թռնի» եւ դրսից էլ հրաժարական տա։ Օրինակ, թե հանկարծակի լուրջ առողջական խնդիրներ են իր մոտ ի հայտ եկել, պետք է երկարատեւ բուժում ստանա։ Եվ իհարկե, հարազատ ՎՕԶ-ում նա առողջական ամեն մի թուղթ էլ կկարողանա ճարել։ Դրանից հետո գործ հարուցելն ու Թորոսյանին արտահանձնել պահանջելը կդառնա ժամանակի զուր վատնում։ Բայց այլ տարբերակ եւս Նիկոլը պարզապես չուներ։ Թորոսյանի կալանքը հենց այս պահին նրա համար այնպիսի սկանդալ կդառնա, որ կարող է միանգամից պայթեցնել նիկոլական ողջ համակարգը։ Իսկ այսպես, գոնե դեռ ինչ-ինչ քայլերի համար ժամանակ մնում է»։

Ս․Աբրամյան






Վրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՀորդառատ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերինВетеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top