Ադրբեջանի արտգործնախարարը Լավրովի հրավերով կայցելի Մոսկվա
Արխիվ 16-20
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կքննարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, որը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա օգոստոսի 26-ին, հայտնում են Ռուսաստանի արտգործնախարարությունից:
Բայրամովի պաշտոնական այցը Ռուսաստան տեղի կունենա Լավրովի հրավերով:
«Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, ներառյալ՝ Ղարաբաղյան հարցի կարգավորումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: