ՀՖՖ-ն հետաձգել է «Լոռիի» առաջիկա երկու տուրերի հանդիպումները
Արխիվ 16-20
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Լոռիում» կորոնավիրուսով վարակման հերթական դեպքերն են գրանցվել։
Այս առիթով, վանաձորյան ակումբը դիմել էր ՀՖՖ-ին, խնդրելով հետաձգել ակումբի առաջիկա հանդիպումները։
«Լոռիի» գրությանն ի պատասխան ՀՖՖ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Հաշվի առնելով Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ-ի կողմից օգոստոսի 22-ին ՀՖՖ ուղարկված գրությունը և առաջնորդվելով ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման՝ կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի հոդված 4-ի 5-րդ կետով, որով նախատեսվում է, որ թիմում 3-ից ավելի ֆուտբոլիստների մոտ վարակի հայտնաբերման պարագայում (միայն PCR թեստի արդյունքներով) տվյալ թիմի հանդիպումը հետաձգվում է, ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը որոշել է հետաձգել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 24-ին նախատեսված «Լոռի ՖԱ»-«Վան» և 3-րդ տուրի՝ օգոստոսի 29-ին նախատեսված «Գանձասար-Կապան»-«Լոռի ՖԱ» հանդիպումները»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 1-ին տուրի «Ուրարտուի» դեմ խաղում «Լոռին» ստացել էր տեխնիկական պարտություն։