Որ հաղորդագրություններին չպետք է պատասխանել, որպեսզի պահպանենք մեր արժանապատվությունը
Արխիվ 16-20
Վերջին տարիներին հաղորդակցությունը տեղափոխվել է համացանց: Ընդ որում՝ ոչ միայն սիրային, այլև աշխատանքային, ընկերական հարաբերությունները: Այս հրապարակմամբ կանդրադառնանք սիրո թեմային:
Սիրային հարաբերությունների հնարավոր օբյեկտի հետ SMS-ի միջոցով հաղորդակցությունը մի ամբողջ արվեստ է: Ի վերջո, հաղորդագրությունների միջոցով շատ դժվար է հասկանալ, թե ինչ է մտածում մարդը ձեր մասին և ինչ նպատակներ է հետապնդում:
Հիմա ավելի մանրամասն նայենք, թե որ հաղորդագրություններին չպետք է պատասխանել, որպեսզի պահպանենք մեր արժանապատվությունը:
Բաց լուսանկարներ և անպարկեշտ առաջարկներ
Խոսքը գնում է վաղ հարաբերությունների մասին, երբ դեռ բավականին ծանոթ չեք միմյանց: Եթե տղամարդը տրամադրված է լուրջ հարաբերությունների, ապա սկզբնական փուլում իրեն թույլ չեն տա նման պահվածք: Անպարկեշտ լուսանկարները և մերձենալու ակնարկները, միայն մեկ նպատակի հայտանիշներ են՝ թեթև և արագ փոխհարաբերությունների:
Մերժում կամ անտեսում է ձեր առաջարկները
Պարկեշտ տղամարդը սովորաբար ինքն է կնոջը կինո կամ ռեստորան հրավիրում: Դե, իսկ եթե նա մերժում է կնոջ կողմից արված նման առաջարկները, ապա արժե՞ արդյոք նա ձեր ուշադրությունը:
Կոպիտություն է ցուցաբերում և վիրավորում
Կատարյալ հարաբերություններ չեն լինում, բայց պետք է լինեն որոշակի սահմաններ: Եթե ձեր հասցեին ստանում եք վիրավորանքների և նվաստացումների փոթորիկ, ապա ակնհայտ է, որ չարժե այդպիսի մարդու հետ հարաբերություններ հաստատել: Հատկապես սկզբնական փուլում: Չէ՞ որ հետագայում ավելի վատ է լինելու:
Քննարկում է ընդհանուր ծանոթներին
Անկեղծ ասած, դա ամենևին էլ տղամարդկային չէ: Աշխատեք չխրախուսել նման թեմաները, այլ ավելի շուտ վերանայեք ձեր վերաբերմունքն այս մարդու նկատմամբ: Հնարավոր է՝ դուք ընդհանուր ճանապարհ չունեք այդ նրա հետ:
SMS՝ 23:00-ից հետո
Եթե ձեզ անծանոթ տղամարդ է գրում՝ մի պատասխանեք: Դե, եթե նա չի փորձում հաղորդակցություն սկսել հաջորդ օրվա ընթացքում, ուրեմն պետք է ամբողջովին մոռանալ նրա մասին: Այս կանոնը պետք է պահպանվի, նույնիսկ, հարաբերությունների վաղ փուլերում: Նրան հասկացրեք, որ չի կարող գրել կամ զանգահարել ձեզ, երբ ցանկանա: Մի դառեք նրա խաղալիքը: