Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 111 նոր դեպք
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 25-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Այսպիսով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 42936 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 5343մարդ, կատարվել է 196873 թեստավորում, առողջացել է 36475 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 858 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 260-ն են: