«Փաստ». Առաջիկայում տեղի կունենա մի նախաձեռնություն, որը, ըստ Արևմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները
Արխիվ 16-20
««Փաստ» թերթի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արևմտյան ուղղվածության թևը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։ Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ` այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորրից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, մեր տեղեկություններով, ծրագրեր են քննարկվում հակառուսական նոր արշավներ կազմակերպելու համար:
Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արևմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված և սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական և հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։
Թերթի տեղեկություններով` այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արևմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն և արևմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները»,- գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: