Բեյրութի նավահանգստի մոտակայքում քիմիական պայթյունավտանգ նյութերով բեռնված եւս 79 կոնտեյներ է հայտնաբերվել
Արխիվ 16-20
Բեյրութում լիբանանցի ռազմական փորձագետները ֆրանսիացի գործընկերների հետ մայրաքաղաքի նավահանգստի մոտակայքում քիմական թունավոր նյութեր պարունակող 79 կոնտեյներ են հայտնաբերել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է Լիբանանի զինված ուժերի լրատվական ծառայությունը:
«Օգոստոսի 14-22-ն ընկած ժամանակահատվածում հիդրոքլորաթթու պարունակող 25 և այլ նյութեր պարունակող 54 կոնտեյներ է հայտնաբերել, որոնցից քիմիական այդ նյութերի արտահոսքը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ»,- ասված է տարածված հաղորդագրությունում:
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն էր որոտացել՝ մոտակայքում կուտակված մեծ քանակությամբ ամոնիումի նիտրատի պայթելու հետևանքով: Տեղի ունեցածւ հետևանքով Բեյրութը հայտարարվեց աղետի գոտի. ավելի քան 170 մարդ է մահացել, հազարավոր տներ և շենք-շինություններ են վնասվել, հարյուր հազարավոր մարդիկ՝ մնացել անօթևան: