Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը Մոսկվայում կքննարկեն Բելառուսում ստեղծված իրավիճակը
Արխիվ 16-20
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կբանակցի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Սթիվեն Բիգենի հետ, ով երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի մայրաքաղաքում է: Ինչպես փոխանցում է ТАСС-ը, հանդիպումը փակ դռների հետևում է անցնելու՝ առանց լրագրողների. չի լինի ո՛չ պաշտոնական հանդիպումներին բնորոշ բաց հատվածը, ո՛չ էլ արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսը:
Նախորդ շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ երկրորդ դիվանագետը Ռուսաստան և Լիտվա է այցելելու՝ Բելառուսւոմ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, նման պատրաստակամության մասին հաստատել էին նաև Մոսկվայում: Տեղեկություն կա նաև, որ Բիգենը Լիտվայի մայրաքաղաքում հանդիպելու է նաև Բելառուսի նախագահի ընդդիմադիր նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:
Բիգենը հանդիպելու է նաև Լավրովի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի հետ՝ քննարկելու ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող ընթացիկ հարցերը, և փոխարտգործնախարարներից մեկ ուրիշի՝ Իգոր Մորգուլովի հետ՝ քննարկելու Կորեական թերակղզում առկա իրադրությունը: