Ինչ են քննարկել իմքայլականները փակ նիստում
Արխիվ 16-20
Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ, այսօր տեղի ունեցած իմքայլականների փակ նիստին ընթացիկ հարցեր են քննարկվել:
«Անդրադարձել ենք արտաքին քաղաքական հարցերի, նաեւ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգերին, այդ թվում՝ դատաիրավական ոլորտին առնչվող հարցերին, կրթության բարեփոխումների օրակարգին, սահմանադրական փոփոխություններին: Այդ թեմաներով ընդհանուր արժեքային մոտեցումներ են քննարկվել»,- նշեց Լ. Մակունցը եւ միայն հավելեց, որ հանդիպման ժամանակ եղել են թե՛ ելույթներ եւ թե՛ հնչել են հարցեր, որոնց մանրամասներին չի կարող անդրադառնալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ