Ստորագրվել է Սու-25-ի արդիականացման պայմանագիր
Արխիվ 16-20
Օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ռուսական Միացյալ ավիաշինական ընկերության հետ ստորագրել է Սու-25 գրոհիչների արդիականացման համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ֊ն։
Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն:
«Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում է ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման Միավորված ավիաշինարարական ընկերության իրավասությունը:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ Մոսկվայում մասնակցում էր «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և Միջազգային բանակային 6-րդ խաղերի բացման արարողությանը։