Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունում Երևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշար Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի ՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուց Պուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգի Կոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ) Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնություն Երեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին

Նման է, որ իրոք Դանիել Իոաննիսյանը պատվիրել է քաղաքական հետապնդում «Իրավունք»-ի դեմ

Արխիվ 16-20

Մեր «ԶԱՐՄԱՆՔ» խորագրում արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու այն փաստը, որ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ հրավիրվել է հարցաքննության ՀՀ  Քննչական կոմիտե հատուկ կարևորագույն գործերով քննիչի մոտ: Եվ այդ հատուկ կարևոր գործի սկզբնաղբյուրը սկանդալային սորոսական ակտիվիստ, այժմ արդեն Հանրային խորհդի անդամ, նիկոլական խունտայի առանցքային դեմքերից մեկն է` ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ:

Մենք հիմնավոր ենթադրություն էինք արել. «Զարմանալի է, չնայած ինչ-որ տեղ նաեւ սպասելի, որ քայլասերված խունտան պետք է փորձի հետապնդում իրականացնել «Իրավունք» թերթի դեմ, իսկ ինչու է այդտեղ հայտնվել Իոաննիսյանը, կարելի է հիմնավոր ենթադրել: Նա  «Իրավունք TV-ի» եթերում քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ բանավեճում խայտառակ էր եղել, հավանաբար Նիկոլը դրանից շատ դժգոհ է մնացել, եւ ոչ միայն Նիկոլը, այլեւ այս ամբողջ խունտայի տերերը, եւ հիմա  Դանիելը երեւի թե պատվիրել է Քննչական կոմիտեին` մի ճար գտնել` «Իրավունքին» քրեական պատասխանատվության ենթարկելու»:

Եվ ահա, երբ Հովհաննես Գալաջյանը որպես օրինավոր քաղաքացի ներկայացավ հարցաքննության, արդարացան մեր ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ «թավշյա» Քննչական կոմիտեի համար «հատուկ կարևորության գործ» է դառել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը (տե՛ս https://iravunk.com/news/25716):

Այն ժամանակ «քայլող շառ» Իոանիսյանը դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե` պահանջելով քրգործ հարուցել «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիքի հրապարակման» համար: Չնայած ի՞նչ «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք» կարող է լիներ այն, որ տնեցիներով  իրար վրա դիմումներ էին գրում ոստիկանություն… Համ էլ հանրահայտ դեմքերի պարագայում անգամ եթե այդպիսի տեղեկությունները համարվեն «անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք», դրանց հրապարակումը մամուլում համաձայն գործող օրենսդրության բխում է գերակա հանրային շահից, հետևաբար չի կարող հանցակազմ պարունակել:

Եվ այն ժամանակ ՀՀ Քննչական կոմիտեն, այդ ամենում չտեսնելով քրեական որևէ բան, վարույթը կասեցրել էր: Հիմա էլ է այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիելն արդեն իշխող խունտայի ազդեցիկ դեմք է, և ջանքեր է գործադրում գործը վերաբացելու և հասնելու իր կապրիզի կատարմանը:

Ու ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ առաջատար ընդդիմադիր լրատվամիջոցի ղեկավարին հարցաքննում են: Ավելին, ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՀՀ Քննչական կոմիտեն իրականացնում է նաև այնպիսի գործողություններ, որոնք կարող են պատշաճ համարվել բացառապես ծանր հանցագործությունների «կենդանի» քննության դեպքում: Ի լրումն դրան ԿԱՍԵՑՎԱԾ ԳՈՐԾՈՎ այլ քննչական գործողություններն իրականացվում  են այն դեպքում, երբ միայն Դանիելի և նրա տերերի ուղեղում գոյություն ունեցող հնարովի «հանցակազմի» վաղեմության ժամկետն էլ է անցել…

Ի՞նչ է սա, եթե ոչ ՊԱՏՎԵՐՈՎ իրագործվող ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ: Քաղաքական հետապնդումն էլ հո պոզով-պոչով չի լինում: Ու բոլորի համար գաղտնիք չէ, որ և՛ «Իրավունք» թերթը, և՛ գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը վաղուց են կանգնած քայլասերված խունտայի և դիկտատուրա հաստատող Նիկոլի կոկորդին:

Հիշո՞ւմ եք Նիկոլի ասածը. «կա՞ մի դատավոր, ով ինձ կարող է ասել` ՉԷ՛»: Զուգահեռ տանելով` կարելի է հարցադրել` կա՞ մի իրավապահ/քննչական կառույց, որ Դանիելին կարող է ասել ՉԷ՛: Եվ այդպիսի մեթոդներով նիկոլասորոսական օկուպացիայի տակ գտնվող Հայաստանում քայլ առ քայլ վերացվում է մամուլի ազատությունը:

Բայց, ինչպես ասում են չինացիները` «դա էլ կանցնի»:

«ԻՐԱՎՈՒՆՔ»






Կամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ«Սոնետ» դաշնամուրային դուետ. նվիրում ուսուցչին Ես գալիս եմ Իսպանիայից. իսպանացի լեգենդար երգչուհին առաջին անգամ հանդես կգա Երեւանում«Ինտերի» մեկնարկային կազմը «Տորինոյի» դեմ խաղում Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր. Ջուլիանա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցըՀՐԱՏԱՊ. Հայտնի փաստաբանը դիմել է Երեւանի քաղաքապետին հստակ առաջարկությամբՈւկրաինական ուժերը «առավելագույն անհաջող» հարձակում են իրականացրել Տորեցկում. Ուկրաինական ռազմական ռեսուրսՌազմական տարիների մեղեդիներ. Երեւանում «Մոսկվայի Տանը» տոնական համերգով նշեցին Հաղթանակի 80-ամյակըԼրագրողները Մակրոնին, Սթարմերին եւ Մերցին «տարօրինակ» վիճակում են բռնացրել (Տեսանյութ)MI6-ի` Նիկոլին այդքան հարազատ դարձած ղեկավար Ռիչարդ Մուրը հեռանում է պաշտոնիցՆԳ նախարարի մամուլի քարտուղարը հերքում է, որ լրագրող Լիլիթ Աղեկյանին նվաստացրել են ոստիկաններըԹուրքիան պատրաստ է կազմակերպել բանակցությունները. Էրդողանը պատասխանել է Պուտինին«Բարսելոնա»-«Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր Աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ. Հենրիխ ԴանիելյանԱյս 3 կենդանակերպի նշանները պետք է պատրաստ լինեն անսպասելի շրջադարձերիՉի՛ կարելի մեկ հարվածով ջնջել Ստեփանակերտի թատրոնի պատմությունը. Հակոբ ՂազանչյանՎրաստանի քաղաքացին դիմել է ոստիկանություն, «Սատուրն-Գարդեն» հյուրանոցում 2 աղջիկներ իրենից գողացել են 4500 դոլարԼավ նշան է, որ ռուսները վերջապես մտածում են պատերազմն ավարտելու մասին․ Զելենսկին՝ Պուտինի առաջակի մասինՀայաստանում 27 աշակերտի ծնողները թույլ չեն տալիս դպրոց հաճախել. ԱՎԾ տվյալներԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտՀեռու չէ, տարածքում է. Էքստրասենսը նոր բացահայտում է անում Ամբողջ Աբխազիան հոսանքազրկվել էԵրկվորյակներին երեկոյան սպասվում է անակնկալ․ մայիսի 11-ի աստղագուշակըՄեծ արծիվ կա, կшմազը խпդի տված է եղել․ բացшռիկ մանրամասներ՝ 2-ամյա Տիգրանի անհետшցման դեպքիցՄոսկվան Կիևին առաջարկում է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրՄեր հզորությունը մեր միասնությունն է. Հայտնի Բաղդասարյանների ֆենոմենը Այս 3 կենդանակերպի նշանները կունենան բախտավոր շաբաթ 2025 թվականի մայիսի 12-ից մինչև 18-ըՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըՆվաստացրել ու խոշտանգել են. հողաթափերով ու գիշերազգեստով պտտացրել են ոստիկանության մեկուսարաններովՄայիսի երկրորդ կեսին Կենդանակերպի 2 նշաններ բախտը պոչից կբռնենՈրդիս, արդյո՞ք ինչ անում եմ ճիշտ եմ անում.Ինչ է խոսում որդու հետ Եռաբլուրում պատգամավորըՄայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ ՍուրենյանԿենդանակերպի երեք նշաններ, որոնց համար փողի հոսքը կգա մայիսի երկրորդ կեսին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top