Լիլիթ Մակունցը «սուխոյ օտկազ» կանգնեց
Արխիվ 16-20
30 տարի առաջ` 1990թ. օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին: Սակայն, պատմական այս կարեւորագույն իրադարձությունը, կարծես, մնաց լուսանցքում: Համենայնդեպս, պետական մակարդակով որեւէ միջոցառում այդպես էլ տեղի չունեցավ: Թե ինչով էր սա պայմանավորված, այսօր իմքայլականների նիստից հետո՝ լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՑ: Բայց, արի ու տես, որ երկրի իշխանությունը ստանձնած քաղաքական ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարը «սուխոյ օտկազ» կանգնեց, նույնիսկ չփորձեց էլ արդարացնել իր քաղաքական ղեկավարությանը: Նա միայն ընդգծեց. «Այդ հարցի հասցեատերը ես չեմ, ներեցեք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ