«Իհարկե նման հարց չի քննարկվել». Լիլիթ Մակունցը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
Արխիվ 16-20
«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նախապես պլանավորած հարցեր չեն եղել։ Անդրադարձել ենք թե՛ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերին, թե՛ ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների օրակարգին, թե՛ կրթական թեմաներին և այս առումով հիմնականում արժեքային քննարկում է եղել»,- լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այսօր ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ Նրա փոխանցմամբ՝ չի քննարկվել անձերի կամ թեկնածուների հարցը, այլ միայն ընդհանուր մոտեցումներ։
Ինչ վերաբերում է Կառավարության կողմից թեկնածուի առաջադրման հարցին, ապա Մակունցը նշել է, որ դրան անդրադարձ չի եղել,- քննարկվել են դատական բարեփոխումներին առնչվող հարցեր, կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ։ Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միավորման հարցին, հանդիպման ընթացքում անդրադարձ չի եղել»։
Լրագրողի այն հարցին, որ ընդամենը երկու օր է մնացել, որպեսզի Կառավարությունը ներկայացնի ՍԴ դատավորի իր թեկնածուին, և արդյո՞ք այսօր կայացած հանդիպման ընթացքում որևէ կերպ չի շոշափվել այս թեման, Լիլիթ Մակունցը պատասխանել է՝ թեմային անդրադարձ չի եղել.«Իմ քայլը» խմբակցությունը չի կարող որոշում կայացնել, թե Կառավարության կողմից ո՞ր թեկնածուն պետք է ներկայացվի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Մեր խմբակցությունը էթիկապես ճիշտ չի համարում դիրքորոշում ներկայացնել, առավել ևս, որ քվեարկությունը լինելու է փակ գաղտնի ձևաչափով»։
Քննարկվել է արդյո՞ք երեկ ադրբեջանական կողմի տարածած այն տեղեկատվությունը, ըստ որ հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ դիվերսիոն փորձ է կատարվել, որի արդյունքում էլ, ըստ նույն աղբյուրների հայկական կողմից գերեվարված սպա կա, Լիլիթ Մակունցը նշել է՝ վարչապետի հետ հանդիպումը փակ ձևաչափով է անցել, հետևաբար ինքը չի կարող մեկնաբանել հարցը, այդ պատճառով կոնկրետ հարցադրումների չի անդրադառնա։
Ինչո՞ւ պետական մակարդակով չնշվեց Անկախության հռչակագրի 30 -ամյակը, հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է՝ հարցի հասցեատերը ինքը չէ։
Արդյո՞ք հանդիպման ընթացքում քննարկվել է տևական ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող հասարակական պահանջի հարցը, Լիլիթ Մակունցը նշել է՝ իհարկե նման հարց չի քննարկվել։